Ավելին 4 տարի առաջ - 14:48 26-07-2022

Ճապոնիայում մահապատժի են ենթարկել 2008 թվականին Տոկիոյում յոթ մարդու սպանած տղամարդուն


Ճապոնիայի իշխանությունները մահապատժի են ենթարկել 39-ամյա Տոմոհիրո Կատոյին, որը 2008 թվականի հունիսի 8-ին Տոկիոյի փողոցներից մեկում սպանել էր յոթ մարդու և վիրավորել տասին։

Կատոն հարձակումն իրականացրել է Ակիհաբարա հանրաճանաչ թաղամասում, որտեղ գտնվում են ճապոնական ժողովրդական մշակույթի, տեսախաղերի և էլեկտրոնիկայի սիրահարների համար նախատեսված խանութներ և հաստատություններ։ Նա նախ բեռնատարով վրաերթի է ենթարկել հետիոտներին, ապա դանակով հարձակվել անցորդների վրա։

2011 թվականին նա դատապարտվել է մահապատժի։ Դատավճիռը Գերագույն դատարանն անփոփոխ է թողել 2015 թվականին։
Սա Ճապոնիայի իշխանությունների կողմից իրականացված առաջին մահապատիժն է 2022 թվականին։ 2021 թվականին երեք դատապարտյալ է մահապատժի ենթարկվել։

Ճապոնիայի արդարադատության նախարարության տվյալներով՝ մահապատժի է սպասում106 դատապարտյալ։
Ճապոնիայում վերջին տարիներին մահապատժի ենթարկվածների մեծ մասը դատապարտվել է բազմաթիվ սպանությունների համար։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան