Քաղաքական սխալի բացառություն
copy image url

Քաղաքական սխալի բացառություն

Միտք Ներքին 2 տարի առաջ - 09:34 26-07-2022
Ծրագրավորման գործիքներից է բացառությունների կառավարման մեխանիզմը, որը թույլ չի տալիս գործել աղետալի և ճակատագրական սխալ։ Եթե այս մեխանիզմը ներդրված է, ապա մարդը չի կարող անել այնպիսի բան, որը խափանման պատճառ կդառնա։ Այս մեխանիզը կիրառվում է նաև քաղաքականության մեջ։

Մեր քաղաքական համակարգն այսպիսի մեխանիզմ չունի։ Ավելին՝ երբեմն տպավորություն է տեղծվում, որ համակարգն այնքան խոցելի է, որ պաշտոնյայի մի սխալ քայլը կամ մի սխալ խոսքը կարող է աղետ առաջացնել։ Քաղաքականություն որոշելու լծակ չունեցող, բայց հավակնություն ունեցողն այդ սխալը տեսնելով, միանգամից դնում է ամբողջական իշխանափոխության խնդիր։ Սա ամենակարճ ու պարզ լուծումն է թվում, բայց դրանից հետո պետությունը կդառնա՞ պաշտպանված։

Խորհրդարանական ընդդիմությունն օրեր առաջ հայտարարեց, որ սեպտեմբերին վերադառնալու է խորհրդարան իր օրակարգով։ Հարկ է նկատել, որ այս որոշմանը նախորդել է եվրոպացիների միջնորդությամբ երկխոսությունը, որի ժամանակ, հավանաբար, պայմանավորվածություն է ձեռք է բերվել։ Սակայն կա հիմնավոր մտավախություն, որ ընդդիմադիր պատգամավորների խորհրդարան վերադառնալուց հետո ճգնաժամը չի հաղթահարվի, քանի որ իշխանության վրա կշարունակվեն արտաքին՝ ռուս-թուրք-ադրբեջանական ճնշումները, որից հետո իշխանությունը կրկին կստեղծի այնպիսի իրավիճակ, որ ընդդիմությունը վարչապետի հրաժարականի պահանջով կրկին դուրս կգա փողոց, և կշարունակվի ճգնաժամը։

Բացառությունների կառավարման մեխանիզմը ոչ սովորական իրավիճակում նախատեսում է գործողությունների պլան։ Եթե պետությունն ունի այսպիսի մեխանիզմ, ապա նաև արտաքին ուժերը չեն փորձում գրոհել, քանի որ գրեթե անհնարին է երկրի վրա ճնշում գործադրել և զիջում պարտադրել։ ՀՀ-ն մի քանի անգամ գնացել է զիջումների, ու ձևավորվել է կարծիք, թե հայերը կարող են էլի զիջել։ Սրանից առիթավորված չբարեկամները շարունակում են գրոհները։ Այս առումով՝ բացառությունների կառավարման մեխանիզմը անվտանգության բարձիկ է։ Եթե մեր թշնամին մեկ անգամ բախվի այս մեխանիզմին, ապա կհամոզվի, որ ՀՀ-ն համարժեք հակահարված կտա իր դեմ կատարաված ցանկացած քայլի։ Իսկ եթե մեր չբարեկամը, այնուամենայնիվ, փորձի ճնշել, ապա այս մեխանիզմն ունեցող իշխանությունը ստիպված չի լինի ճգնաժամ հրահրել այդ ճնշումներին դիմակայելու համար։

Պարզ ասած՝ բացառությունների կառավարման մեխանիզմով է հնարավոր դիմագրավել արտաքին և ներքին մարտահրավերները։ Քանի դեռ այն չունենք, ընդդիմադրի ԱԺ վերադառնալը երկրին խաղաղություն և ապահովություն չի բերի։

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ
22:30 Ասել են` կիսվեք, չեն կիսվել, խլում են. հարցում` սուրճի կետերի փակման մասին
08:01 Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար. Ժողովուրդ
23:55 37-ամյա օտարերկրացին Բագրատաշենի անցկակետից տեղափոխվել է բաժին