Դալլասի օդանավակայանում հրաձգություն է տեղի ունեցել
copy image url

Դալլասի օդանավակայանում հրաձգություն է տեղի ունեցել

Ավելին 2 տարի առաջ - 23:37 25-07-2022

ԱՄՆ Տեխաս նահանգի Դալլաս քաղաքի Dallas Love Field օդանավակայանում կինը հրազենից կրակ է բացել։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով տեղի ոստիկանական բաժանմունքին։

Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան։ Ոստիկանության տվյալներով՝ կրակ է բացել37-ամյա կինը։ Նախքան ոստիկանների կողմից բերման ենթարկվելը՝ նրան հաջողվել է մի քանի կրակոց արձակել շենքի առաստաղին։

Կրակողն այս պահին գտնվում է բուժհաստատությունում։ Քաղաքի ոստիկանության տվյալներով՝ միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Սակայն կրակոցների ժամանակ օդանավակայանի շենքում տարհանում է հայտարարվել։ Հետաձգվել են նաև մի քանի թռիչքներ։