Արտաքին 4 տարի առաջ - 19:54 25-07-2022

Հացահատիկի գործարքը չի ազդի Ուկրաինայում հատուկ գործողության վրա․ Լավրով


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հացահատիկի գործարքը չի խանգարի Ռուսաստանի Դաշնությանը շարունակել իր հատուկ գործողությունն Ուկրաինայում։ Նրա խոսքով՝ Մոսկվան չի խախտել նոր համաձայնագրի պայմանները, երբ խոցել է Օդեսայի նավահանգստի ռազմական հատվածում տեղակայված թիրախները։

Կոնգոյի արտգործնախարարի հետ բանակցություններին հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովը նշել է, որ հուլիսի 24-ին ՄԱԿ-ի քարտուղարության ներկայացուցիչները «հաստատել են ստորագրված փաստաթղթերի հենց այդպիսի ընթերցումը»։

Բացի այդ, Լավրովը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ոչ մի խոչընդոտ չի ստեղծել Օդեսայի նավահանգստից հացահատիկի արտահանման համար։ Նա հավելել է, որ հացահատիկի տերմինալը գտնվում է ռազմական օբյեկտներից զգալի հեռավորության վրա։

Լավրովը հիշեցրել է, որ ՌԴ ԶՈւ թիրախները եղել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի (Նավատորմի) մարտական ​​նավը, ինչպես նաև զինամթերքի պահեստը, ուր վերջերս բերվել են «Հարփուն» հականավային հրթիռները։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը