Ներքին 4 տարի առաջ - 19:50 15-03-2022

Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության ժամանակ հայ երիտասարդ է զոհվել

Մարտի 1-ին Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության ժամանակ հերոսաբար զոհվել է Բուրյաթիայից 18-ամյա զինծառայող Դավիթ Հարությունյանը։ Ինչպես նշում է arigus.tv-ն, երիտասարդ մարտիկի մահվան մասին հայտնել են «Կյախտա-ինֆոյու24/7» խմբում:

Դավիթ Հակոբի Հարությունյանը ծնվել է 2003 թվականի մարտի 8-ին Կյախտայում։ 2021 թվականի գարնանը տեխնիկումն ավարտելուց հետո զորակոչվել է ռուսական բանակ:

Նա մասնակցել է ՌԴ հատուկ գործողությանը Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների տարածքում։ Մարտի 1-ին շարքային Հարությունյանը գումարտակային-մարտավարական խմբի շարասյան կազմում առաջխաղացման հանձնարարություն է ստացել։ Արդյունքում ինքնագնաց հրետանային սյունը խոցվել է։

Մարտական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության և անձնուրացության համար Հարությունյանը հետմահու ներկայացվել է Արիության շքանշանի համար:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան