Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 14:22 25-07-2022

Ընդդիմությունն ընդդեմ Սահմանադրության. Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Խորհրդարանական ընդդիմությունը տարբեր վարիացիաներով հասկացնում է, որ սեպտեմբերից իր օրակարգով վերադառնալու է խորհրդարան։ Ու որպես հզոր արգումենտ՝ հաջորդ նախադասության մեջ անպայման ցիտում է, որ իր օրակարգը Նիկոլի իմփիչմենթն է։
Ես չեմ խոսելու ընդդիմությունից հանրային սպասումների եւ այս որոշման բարոյական լեւլի մասին։
Ընդամենը «իմփիչմենթ» օպերացիայի սահմանադրական պահանջն եմ հիշեցնելու, իսկ մնացյալի գնահատականը հանրությունն առանց ինձ էլ տալիս ու տալու է։
Եւ այսպես, ՀՀ Սահմանադրություն, հոդված 115. Վարչապետին անվստահություն հայտնելը.
Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու:
Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ, և ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամ հետո: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ։
Եւ այսպես, ես չեմ խոսում որոշման քվեարկության մասին, որտեղ անհրաժեշտ է պատգամավորների թվի ձայների մեծամասնությունը։
Անգամ Նիկոլին իմփիչմենթ հայտնելու որոշման նախագիծ ներկայացնելու համար անհրաժեշտ՝ 36 ձայն, ընդդիմությունը չունի, հաշվի առնելով ընդդիմությունից թռած երկու հայտնի պերսոնաժին։
Այս պահին ընդդիմադիր երկու խմբակցությունները միասին ունեն 34 ձայն, ինչը բավարար չէ անգամ Նիկոլին հանելու որոշման նախագիծ ներկայացնելու համար։
Հա, «գնանք ԱԺ, որ նիկոլականներին վերբովկա անենք», դաժանագույն թեզը էլ մի ասեք՝ շոգ է, ծիծաղելու հավես չկա։
Ու մեկ էլ որ ասում եք՝ «չենք գնալու կառավարության նախաձեռնած նիստերին», բա մի լրագրող չկա՞, որ ձեզ հարցնի՝ «հարգելի X, կառավարության նախաձեռնությամբ ԱԺ նիստ տարվա մեջ հրավիրվում է մաքսիմում մի քանի անգամ, բա մնացա՞ծ նիստիերին, ուստի էդ «կռուտիտն» էլ սիրուն չի։
Իսկ ընդհանրապես, ոչ մի կռուտիտ պետք չի։
Պարզապես պետք է առանց ավելորդ թիթիզությունների ասել այն, ինչը անելու եք՝ Ռուբինյան Ռուբոյի ասած՝ խելոք ու հնազանդ։
Իսկ այս որոշման քաղաքական եւ բարոյական ասպեկտի եւ պատճառների մասին կխոսեմ ավելի ուշ։
Անուն առ անուն, ասաբնյակ առ ասաբնյակ, ջակուզի առ ջակուզի»։

Ամենից շատ դիտված

22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
12:18 Մեկ ամիս էր, որ զորակոչվել էր բանակ, ընտանիքի ավագ որդին է․ նոր մանրամասներ՝ մահացած 19-ամյա զինծառայողի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
16:59 «ՀԷՑ-ը գցել են իրենց ոտքին». ՊԵԿ-ն արդեն 78 մլն-ով տուգանել է Ռոմանոս Պետրոսյանի հիմնարկը
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
20:14 Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին
09:00 Համ սփյուռքին քծնում են, համ ասում են` պետք չէ մեզ, համ էլ 294 միլիոն դրամ են ծախսում
11:56 Ընտրեցինք Փաշինյանին, որ մեզ էս օրը քցի՞․ ակցիայի մասնակից
09:41 Զինծառայող է մահացել․ ՊՆ