Ներքին 3 տարի առաջ - 12:20 25-07-2022

Երևանից Վրաստան միջազգային մայրուղին 1-2 ժամով փակ կլինի

Դավիթ Մաթևոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երևանից Վրաստանի սահման` Ալավերդիով Բագրատաշեն միջազգային մայրուղու նախազգուշական, մեկ-երկու ժամյա փակման նախազգացում ունեմ: Նախազգուշացում եմ ստացել իմ սիրելի մոտկորեցիներից և գիտեմ` անելու են: Պատճառը... Նիկոլ Փաշինյանին առնչվող փոքր ՀԷԿ-ը /որի տնօրենը նրա հարազատ եղբայրն է, իսկ սեփականատերը նրա իջևանցի հայրենակիցը/ թույլ չի տալիս որպեսզի կառուցվի և ասֆալտապատվի Թումանյան քաղաքից դեպի Աթան և Ահնիձոր գյուղերը բարձրացող հողաշեն, քանդված ճանապարհը, որի կառուցման համար ՀՀ կառավարությունը գումարը ՀԱՏԿԱՑՐԵԼ Է վաղուց: ՀԷԿ-ի նախկին սեփականատերը նախկին ռեժիմի հետ պայմանավորվելով, ՀԷԿ-ի խողովակները ճանապարհի հենց տակով է անցկացրել, քանի որ այդպես էժան է եղել ու հարմար: Իսկ հիմա արդեն սեփականատերը նա չէ, նրանից "ըմբռնումով" ՀԷԿ-ը "խլել են" և մեր ժողովրդավարության էտալոն երկրի խորիմաստ վարչապետն ու կառավարությունը չեն կարողանում "ինքնահաղթահարվել"... Մինչև որ վերոնշյալ մայրուղին փակվի, քթներին ուտեն ու վազելով գան ճանապարհը սարքելու: Մի նախազգուշացում էլ ստացել եմ ՀԷԿ-ին հաղորդելու` ձեր խողովակաշարն իհարկե բավականաչափ պինդ է, նախկին սեփականատերն էլ այն "շան մսի գնով" է ձեռք բերել Սովետական անավարտ կառույցներից գողանալով /ոչ միայն ինքը, ըստ էության բոլոր փոքր ՀԷԿ-երը/, բայց յուրաքանչյուր պինդ բան իր փխրուն դառնալու, փշրվելը, շարքից դուրս գալու նրբին սահմանն ունի, որը դուք հատել եք, խախտել եք: Համենայն դեպս, Մոտկորն այդպես է կարծում, ավելին` համոզված է: Իսկ ես չեմ կարող երկար ընդդիմանալ իմ սիրելի մարդկանց վճռականությանը: Հորդորում եմ թե ՀՀ կառավարությանը, թե նրանց "առնչվող" նորահայտ օլիգարխներին` չստուգել հարցեր լուծելու մոտկորեցիներիս վճռականությունը: Պարզապես վստահեք մեզ, ինչպես ժամանակին /իբր/ վստահում էիք»:

Ամենից շատ դիտված

20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
21:53 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
23:29 Ծառուկյանին գետնին պառկացնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է. Մխիթարյան
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
09:10 Ծառուկյանի գործը քննող դատավորի կինը ԲԴԽ աշխատակից է