Ավելին 3 տարի առաջ - 10:58 24-07-2022

Սոչիում հեղեղումների հետևանքով մեկ մարդ է մահացել. ՌԴ ԱԻՆ

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Կրասնոդարի երկրամասի հարցերով գլխավոր վարչությունը հայտնել է, որ շաբաթ երեկոյան Սոչիում հեղեղումների հետևանքով մեկ մարդ է մահացել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Հաստատվել է մեկ մարդու մահը»,- հայտնել են գերատեսչության տարածաշրջանային գլխավոր վարչությունից։

Ավելի վաղ Սոչիում դադարել էր տեղատարափ անձրևը, որի պատճառով քաղաքի մի քանի շրջաններ հեղեղվել էին, բացի դրանից, քաղաքում ջրի մակարդակը սկսել էր իջնել։

Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ քաղաքում շարունակում են հեղեղված մնալ Գագարինի փողոցի հատվածները, որտեղ հրշեջ ծառայության աշխատակիցներն արդեն շտապօգնության կայանի նկուղային շենքից ջուր են հեռացնում։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը պարզաբանել է, որ առայժմ չեն ստացել ջրի հեռացման այլ դիմումներ։

Մինչ այդ մոլեգնող տարերքներից տուժած Սոչիում աշխատանքներ էին սկսվել եղանակային վատ պայմանների հետևանքների վերացման ուղղությամբ։ Սա հեղեղումներից հետո քաղաքը մաքրելու երկրորդ փորձն է. առաջին անգամ մասնագետները սկսել էին վերացնել հետևանքները շաբաթ օրը՝ հուլիսի 23-ին։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ