Ավելին 4 տարի առաջ - 21:26 22-07-2022

Բեքհեմը կրծքին է դաջել կնոջ ազգանունը

Դևվիդ և Վիկտորյա Բեքհեմների ավագ որդին՝ 23-ամյա Բրուքլինը, կրծքին է դաջել կնոջ՝ Նիկոլա Պելցի ազգանունը։ Ամուսնու նոր դաջվածքով աղջիկը հպարտացել է սոցցանցերում։

Նիկոլա Պելցն ամուսնու՝ Բրուքլին Բեքհեմի իրեն նվիրված նոր դաջվածքով լուսանկարը հրապարակել է անձնական բլոգում։



Դևվիդ և Վիկտորյա Բեքհեմների ավագ որդու մարմնի վրա ևս վեց դաջվածք կա՝ ի պատիվ կնոջ՝ Նիկոլայի։ Բրուքլինը մի քանի դաջվածք է արել ի հիշատակ Նիկոլայի հայրական գծով տատիկի՝ Ջինայի, որը մահացել է 2020թ․-ին։ Եվս մեկ դաջվածք նա նվիրել է Պելցի մայրական գծով տատիկին՝ Նանիին։ Երիտասարդի պարանոցին դաջված են սիրելիի աչքերը և նրա սիրային ուղերձը, իսկ ձեռքին՝ նրանց հարսանեկան երդումները:

Բրուքլին Բեքհեմն ու Նիկոլա Պելցն ամուսնացել են ապրիլի 9-ին։ Հարսանիքը տեղի է ունեցել Ֆլորիդա նահանգի Փալմ Սփրինգս քաղաքում գտնվող Փելցերի ընտանեկան կալվածքում։ Արարողության համար նորապսակների ծնողները 3․5 միլիոն դոլար են ծախսել։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը