Սպորտ 4 տարի առաջ - 14:38 22-07-2022

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանի անվամբ նոր տարր է անվանվել

Տղաների սպորտային մարմնամարզությունը համալրվել է ևս մեկ տարրով: Կահիրեում կայացած աշխարհի գավաթի առաջնությունում հայ մարմնամարզիկ, Տոկիոյի 2021 թ. օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը նժույգ թափեր մարզագործիքի վրա կատարել է նոր տարր, որն այսօր արդեն պաշտոնապես անվանվել է նրա անվամբ՝ Դավթյան:

Հայ մարմնամարզիկներից իրենց անունով կատարած տարրեր ունեն նաև Հրանտ Շահինյանը (նժույգ թափեր), Ալբերտ Ազարյանը (օղակներ), Արթուր Հակոբյանը (հենացատկ), Վահագն Ստեփանյանը (նժույգ թափեր), Վահագն Դավթյանը (օղակներ) և Հուրի Գեբեշյանը (տ/բ զուգափայտ):

Արթուր Դավթյանը 2019 թվականի Եվրոպական խաղերի չեմպիոն է, Տոկիոյի 2021 թվականի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ:

Դավթյանն աշխարհի բացարձակ գավաթակիր է դարձել հենացատկ վարժությունում: Նա վաստակել է 90 միավոր և նվաճել այդ մրցաձևի գավաթը՝ 10 միավորով գերազանցելով մոտակա հետապնդող ուկրաինացի մարզիկին:

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին