Ներքին 4 տարի առաջ - 13:20 22-07-2022

Վիճաբանություն և դանակահարություն հյուրանոցի կայանատեղիում. 34-ամյա կինը տվել է խոստովանական ցուցմունք

Հուլիսի 21-ին՝ ժամը 17.20-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք, թափանցող վերք՝ առանց օրգանների վնասման, միջկողային զարկերակի վնասումով, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ մի կին է բուժօգնության տեղափոխվել: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է բուժօգնության տեղափոխվածի ինքնությունը՝ մայրաքաղաքի 28-ամյա բնակիչ:

ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Կոտայքի բաժնի, Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևան-Սևան ճանապարհի 23-րդ կմ-ին՝ հյուրանոցային համալիրի կայանատեղիում, մի խումբ կանայք կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են, որի ընթացքում էլ 34-ամյա կինը դանակահարել է հիվանդանոց տեղափոխվածին:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում 34-ամյա կինը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին և ներկայացրել հանցագործության գործիք դանակը: Նա ներկայացվել է վարույթը նախաձեռնող մարմնին և տվել խոստովանական ցուցմունք:

Քրեական վարույթը շարունակվում է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:15 Վանաձորում բախվել են «Լադա»-ն և «Lexus GX470»-ը․ վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտում