Ներքին 4 տարի առաջ - 20:00 21-07-2022

Դատավորը սկզբում «սլիվ» է արել, ապա դիմում գրել. մի դրամատիկ հեռացման պատմություն

Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանն այսօր Դատավորների միությանն անդամակցությունը դադարեցնելու դիմում է ներկայացրել: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Դատավորների միության մամուլի քարտուղար Էլեն Առաքելյանը։

Մամուլի քարտուղարը հայտնել է, որ պատճառը դիմումում նշված չէ։

Oragir.news-ը կապ հաստատեց Արուսյակ Ալեքսանյանի հետ՝ հարցնելով, թե ինչ պատճառով է որոշել լքել Դատավորների միությունը։

Ի պատասխան՝ Ալեքսանյանն ասաց. «Որևէ մեկնաբանություն չեմ ցանկանում տալ այդ թեմայով, եթե ուզենայի ինչ-որ բան ասել, դիմումում կնշեի»։

Դատավոր Արյուսակ Ալեքսանյանի՝ Դատավորների միությունից դուրս գալու և դիմում ներկայացնելու մասին լուրը կայքերից մեկն արդեն տարածել էր, մինչ Ալեքսանյանը կհասցներ ներկայացնել դիմումը։

Oragir.news-ի տեղեկություններով՝ «սլիվ» անձամբ Ալեքսանյանն է արել։ Մեր աղբյուրները հայտնում են, որ նա նեղվել է համացանցում իր վրա հարձակումներից և գտնում է, որ Դատավորների միությունը իրեն պետք է պաշտպաներ, այնինչ այդ միությունում կան դատավորներ, որոնց դեմ ևս համացանցային գրոհներ են եղել, զորօրինակ՝ Ալեքսանդր Ազարյանի դեպքը, սակայն Արուսյակ Ալեքսանյանի մտքով երբեք չի անցել, որ կարելի է այդպիսի հարց բերել միություն և պաշտպանել գործընկերներին։ Վերջերս համացանցում ուղղակի կամ անուղղակի կերպով Ալեքսանյանին մեղադրում էին պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան մեջ՝ ասելով, որ նա քաղաքական հետապնդում է իրականացրել եւ կալանքի որոշում կայացրել մտավորականի նկատմամբ, որն ուղղակի քննադատել էր Փաշինյանին եւ նրա իշխանությանը։

Արուսյակ Ալեքսանյանը, հիշեցնենք, այն դատավորն է, որը երկարաձգեց Ավետիք Չալաբյանի կալանքը, կալանավորելու որոշում կայացրեց Նարեկ Մանթաշյանին, Բորիս Բախշիյանին և Իգոր Խաչատուրովին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից