Մամուլ 4 տարի առաջ - 08:13 20-07-2022

Տավուշի նախկին մարզպետի գույքի վրա կալանք է դրվել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Նիկոլ Փաշինյանի համերկրացի, Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը եւս անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Տավուշի նախկին մարզպետի եւ նրա ընտանիքի անդամների գույքի վրա դատախազությունն արդեն կալանք է դրել։ Կալանքը կիրառվել է որպես ապօրինի գույքի բռնագանձման հայցի ապահովման միջոց, որպեսզի մինչեւ դատարանի վերջնական վճիռը նա չկարողանա օտարել այն:
Աբովյանն ու ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն՝ ծանոթանալու իրենց գույքերի վերաբերյալ իրականացված ուսումնասիրության նյութերին եւ այդ կապակցությամբ դիրքորոշում ներկայացնելու։ Թե խոսքը մասնավորապես որ գույքերի մասին է՝ դատախազությունը դեռ չի մանրամասնում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից