Ներքին 4 տարի առաջ - 12:48 19-07-2022

Դեսպան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի նախկին նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հուլիսի 18-ին հանդիպել է Հունաստանի Հանրապետության նախկին նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ: Այդ մասին ասված է Հունաստանում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջում:

«Ողջունելով միմյանց՝ զրուցակիցներն անդրադարձել են երկու ժողովուրդների դարավոր կապերին, հարուստ և ընդհանուր անցյալին, երկրների միջև բազմաոլորտ հարաբերություններին, հունահայ համայնքի մեծ դերակատարությանն այդ գործում:
Դեսպան Մկրտչյանն ընդգծել է Պրոկոպիս Պավլոպուլոսի ավանդը և ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում` կարևորելով 2019 թ. Հայաստան կատարած նրա պետական այցը։

Իր հերթին, Պրոկոպիս Պավլոպուլոսը նշել է, որ դարերի ընթացքում ձևավորված եղբայրական հարաբերությունները հիմք են դարձել այսօրվա բարձր մակարդակի միջպետական հարաբերությունների համար` ընդգծելով Հունաստանի յուրաքանչուր կառավարության և խորհրդարանի հանձնառությունը` այդ հարաբերությունների պահպանման ու էլ ավելի ամրապնդման գործում:

Դեսպան Մկրտչյանն անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարարի Աթենք կատարած աշխատանքային այցին` ընդգծելով ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձևաչափով` Հայաստան-Կիպրոս-Հունաստան հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարական կարևորությունը»,- նշված է գրառման մեջ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի