Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 19:52 01-07-2022

Դեսպան Մկրտչյանը Հունաստանի ՄԻՊ-ի հետ քննարկել է իրավական տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցության հարցեր

Հունաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը hուլիսի 1-ին հանդիպել է Հունաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան, Միջերկրականի օմբուդսմենների ասոցիացիայի նախագահ, Օմբուդսմենի միջազգային ինստիտուտի (IOI-Եվրոպա) տարածաշրջանային կառույցի նախագահ Անդրեաս Պոտակիսի հետ:

Հունաստանում Հայաստանի դեսպանությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատական, դատաիրավական, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերվող մի շարք հարցեր: Զրուցակիցներն ընդգծել են ինստիտուտների միջև փորձի փոխանակման, փոխադարձ այցերի, համագործակցության խորացման կարևորությունը:

«Կողմերն անդրադարձել են Հունաստանի տարածքում մշտապես կամ ժամանակավոր բնակվող ՀՀ քաղաքացիների իրավունքներին, խնդիրներին:

Հանդիպման ընթացքում նախանշվել է Հայաստանի Հանրապետության և Հունաստանի ՄԻՊ ինստիտուտների միջեւ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները վերահաստատել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկրների միջև համագործակցելու և համագործակցության ոլորտներն ընդլայնելու պատրաստակամությունը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել

Ձեզ գուցե հետաքրքրի