Արտաքին 4 տարի առաջ - 09:25 19-07-2022

Չինաստանի՝ Ռուսաստանի Դաշնությանը օգնելու փորձերը թանկ կարժենան. ԱՄՆ Պետդեպ

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծաայության ղեկավար Նեդ Փրայսը հայտարարել է, որ Ռուսաստանին զենքով օգնելու կամ այդ երկրի դեմ սահմանված պատժամիջոցները շրջանցելու Չինաստանի փորձերը թանկ կարժենան Պեկինին: Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ թեև Չինաստանը պատժամիջոցները շրջանցելու փորձ դեռ չի արել, բայց Միացյալ Նահանգները շարունակելու է ուշադիր հետևել դրան:

«Մենք հրապարակայնորեն ազդարարել ենք, որ եթե Չինաստանը շրջանցելով ՌԴ դեմ սահմանված աննախադեպ պատժամիջոցները զենք տրամադրի այդ երկրին կամ ցանկացած այլ օգնություն՝ դա շատ թանկ կարժենա Պեկինին։ Ոչ միայն ԱՄՆ կողմից, մենք աշխատում ենք աշխարհի տասնյակ երկրների հետ»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան