Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:21 18-07-2022

Հուլիսի 11-18-ը ինչ խախտումներ են բացահայտել պարեկները Լոռիում, Շիրակում և Երևանում

Հուլիսի 11-ից 18-ը Երևանի պարեկները մայրաքաղաքում իրականացրած ծառայության արդյունքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2157 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 274 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 153, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 213 անձ։ 38 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 9-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 7-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 3-ը՝ փակված, 4-ը՝ անընթեռնելի, 4-ը՝ առանց համարանիշերի, 206-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1147-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկել 53 անձի։

Նույն ժամանակահատվածում Շիրակի մարզի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 792 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 72 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 14, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 88 անձ։ 6 մեքենա շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 1-ը՝ գերձայնային հատուկ ազդանշաններով կամ փարոսիկներով, 57-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 379-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով բերման են ենթարկել 10 անձի։

Հուլիսի 11-ից 18-ը Լոռու մարզի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների 765 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 38 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 12, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 50 անձ։ 8 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 4-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 1-ը՝ առանց համարանիշերի, 65-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 337-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Լոռու պարեկները բացահայտել են ապօրինի ծառահատման 1 դեպք։

Ամենից շատ դիտված

22:00 ՌԴ-ում Փաշինյանին հիշեցրին, որ ինքն այլևս լեգիտիմ չէ
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
22:30 5 անշարժ գույք, 54.1 մլն անկանխիկ, 14.3 մլն կանխիկ, 96 մլն եկամուտ. ՍԴ նախագահի և նրա կնոջ ունեցվածքը
20:53 Այժմ ամեն բան վերջացած է․ Նեյմարը հեռացավ Բրազիլիայի հավաքականից
20:05 Ծառուկյանի տանը պահվող կենդանիներին քնեցրել են խուզարկության ընթացքում
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
19:56 Բալես, կյանքը շատ արագ է հոսում, շտապիր ապրել. Արտաշես Ալեքսանյանի վերջին խոսքերը՝ Դիանա Գրիգորյանին
20:16 Ծաղկաձորում կապարակնքվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող հյուրանոցները
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
20:30 Ռուսաստանից հեռացավ, հիմա նորից գնում է. քաղաքացիները՝ Փաշինյանի այցի մասին. հարցում