Արտաքին 4 տարի առաջ - 17:06 18-07-2022

ԵՄ տարածքի գրեթե կեսին երաշտ է սպառնում. ԵՀ

ԵՄ-ում երկարատև շոգերի զարգացման և ազդեցության վերլուծությունը ցույց է տալիս, որ Միության տարածքի 46%-ը ենթարկված է երաշտի ռիսկի, իսկ 11%-ն արդեն զգում է հողի խոնավության պակաս, երկուշաբթի հաղորդել է Եվրահանձնաժողովը (ԵՀ):

Այսպիսի տվյալներ են պարունակվում ԵՀ համատեղ հետազոտական ​​կենտրոնի «Երաշտը Եվրոպայում - 2022 թվականի հուլիս» զեկույցում։

«Կլիմայական փոփոխությունները մեծացնում են աշխարհում սաստիկ երաշտի և անտառային հրդեհների ռիսկը: Համատեղ հետազոտական ​​կենտրոնը գիտությունն ու տեխնոլոգիան դնում է կլիմայական փոփոխությունների մշտադիտարկման ծառայության մեջ: Այս զեկույցի շնորհիվ մենք ավելի լավ ենք պատկերացնում իրավիճակը, որպեսզի պաշտպանենք մեր անտառները, բերքը և ջրերը»,- հայտարարել է ԵՀ անդամ, գիտական ​​հետազոտությունների գծով պատասխանատու Մարիա Գաբրիելը։

Զեկույցում նշվում է, որ խոնավության բացակայությունը և ջերմաստիճանային ծանրաբեռնվածությունը հանգեցնում են բերքատվության նվազմանը նախորդ կանխատեսումների համեմատ։

Երաշտի հետևանքները, ամենայն հավանականությամբ, կազդեն Իսպանիայի, Իտալիայի, Պորտուգալիայի, Ռումինիայի և Ֆրանսիայի գյուղատնտեսության վրա։ Հուլիսյան եղանակային պայմանները որոշակի չափով կվնասեն Հունգարիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Սլովենիայի և Խորվաթիայի գյուղմթերք արտադրողներին։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը