Ֆինանսական ճգնաժամի ֆոնին Ուկրաինայի Գերագույն ռադան հերթական անգամ արձակուրդ է գնացել․ գրում է РИА Новости-ն՝ հղում անելով ուկրաինացի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակին։
Ըստ աղբյուրի՝ խորհրդարանի արձակուրդ մեկնելը կապված է արտասահմանյան ֆինանսավորումը շարունակելու համար անհրաժեշտ օրենքների ընդունման խնդիրների հետ։
«Ռադայի վերջին արձակուրդը հուլիսի կեսերին էր։ Այժմ, փաստորեն, խորհրդարանը կրկին երկար ընդմիջում է վերցրել լիագումար նիստերից։ Գրեթե մեկ ամսով՝ 26 օրով՝ սեպտեմբերի 17-ից մինչև հոկտեմբերի 13-ը»,- գրել է Ժելեզնյակի Telegram-ի իր ալիքում։