Արտաքին 3 տարի առաջ - 09:10 18-07-2022

Ֆուկուսիմայում լողափը բացվել է ԱԷԿ-ի վթարից 11 տարի անց

«Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարից 11 տարի անց բացվել է Իվասավա լողափը, գրում է Yomiuri թերթը։

Անցած ամիս պրեֆեկտուրայում ռադիոլոգիական հետազոտություն են անցկացրել 27 ջրամբարում, ներառյալ՝ Ֆուկուսիմայի լողափի ջրերը: Ռադիոակտիվ ցեզիում չի հայտնաբերվել ոչ մի տեղամասում: Ծովի ջրում տրիտիումի կոնցենտրացիան նույնն է եղել, ինչ 2011թ.-ին, ատոմակայանի վթարից առաջ։

Նախկինում լողափը սիրված վայր էր ինչպես երեխաներ ունեցող ընտանիքների, այնպես էլ սերֆինգիստների համար, այստեղ տարեկան մոտ 3 միլիոն մարդ էր այցելում։

2011թ․-ի մարտին ճապոնական Հոնսյու կղզու արևելյան ափին 9․0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի է ունեցել, որի հետևանքով առաջացած ցունամիի պատճառով պայթյուն և վթար է տեղի ունեցել «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում։

Ռադիացիայի արտահոսքի հետ կապված բնակչությունը տարհանվել է։ Մինչ օրս ատոմակայանի տարածքում աշխատանքներ են տարվում վթարի հետևանքները վերացնելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

14:35 Հրաժարվեցի հաջողությունից հոլիվուդյան երազանքի համար. Դավիթ Թադևոսյանի խոստովանությունը ԱՄՆ-ի իրականության մասին
23:26 2.5 ամիս Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով
21:00 ՍԴ-ի որոշումն արդեն հայտնի՞ է․ ՔՊ-ն մատնում է իրեն
20:14 Մենք կարևորություն չենք տալիս մեզ ուղղված զրպարտությանը. մեր պատմությունը չի պարունակում ցեղասպանություն. Էրդողան
23:56 Իրանը բանակցություններ է վարում, բայց հրապարակայնորեն հերքում է դա. Վենս
22:39 Բաքվի ներկայիս բռնապետը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական սալի արանքում. իրանագետ
16:41 Երևանում սուպերմարկետի մենեջերը նկարել է աշխատակցուհուն և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
23:04 Արմավիրում ավտոտնակում կայանված «Chevrolet»-ում կրակ է բռնկվել. այն վերածվել է մոխրակույտի
23:19 Եթե ԱՄՆ-ն խախտի պայմանավորվածությունները, Իրանը պատրաստ է պատերազմի. Ղալիբաֆ
21:19 Զինված հարձակում Գերմանիայում. կասկածյալը ծագումով թուրք է