Արտաքին 3 տարի առաջ - 22:58 16-07-2022

Պուտինի օգնականն ասել է, որ Ռուսաստանը ծրագրում է ազատվել SWIFT-ից

ՌԴ նախագահի տնտեսական հարցերով օգնական Մաքսիմ Օրեշկինն ասել է, որ ՌԴ իշխանություններն աշխատում են ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման SWIFT միջազգային համակարգից հրաժարվելու ուղղությամբ, գրում է ՏԱՍՍ-ը։

«SWIFT-ի հետ դա շատ պարզ է՝ մենք այնպես կանենք, որ դրա կարիքը չլինի։ Ես արդեն ասել եմ, սա իրականում հիմա առանցքային խնդիր է... Մենք այժմ կենտրոնանում ենք արտաքին տնտեսական գործունեությունը հնարավորինս հարմարավետ դարձնելու վրա»,- ասել է Օրեշկինը:

Նախագահի օգնականը նշել է, որ հաջորդ շաբաթ Ռուսաստանի իշխանությունները կհանդիպեն Թուրքիայի գործընկերների հետ՝ քննարկելու վճարումների հետ կապված հարցը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Օրեշկինը հավելել է, որ Չինաստանից գործընկերների հետ նույնպես քննարկվում են «այլ նորարար գաղափարներ, որոնք կարող են արմատապես փոխել իրավիճակը»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»