Մամուլ 4 տարի առաջ - 08:00 16-07-2022

Ինչու Արմեն Գրիգորյանը թույլ չի տվել խոսել առողջական խնդիրների մասին․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

««Արմեն Գրիգորյանն իմ ճանաչած մարդկանցից ամենաբարձր արժանապատվությունն ունեցող մարդկանցից էր։ Երբ խոսում էինք իր առողջության մասին, մեզ ասում էր՝ լսեք, հիմա մեզնից ո՞վ է բժիշկը, ե՞ս, թե՞ դուք։ Արմեն Գրիգորյանը բժշկական կրթություն ուներ եւ ասում էր, որ ինքն իր բուժմամբ զբաղվում է... Նա մեզ այդպես էլ թույլ չտվեց դատարանում ու այլ մարմիններին բարձրաձայնել այդ խնդրի մասին»,- երեկ հանրահավաքում ասել է Արմեն Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվանը։

«Գրիգորյանն ասում էր՝ հանկարծ չստացվի այնպես, որ խոսեք իմ առողջականի մասին, իսկ մարդիկ մտածեն, թե դիտավորյալ ենք խոսում, որպեսզի ես պատասխան չտամ։ Ասում էր, որ եթե մեղավոր է, պատրաստ է իր ցանկացած խոսքի համար պատասխան տալ։ Ասում էր նաեւ, որ գիտակցում է, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում, ասում էր` ինքը մինչեւ վերջ պատվով տանելու է դա»,- ասաց նա»։

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր