«Մենք շարունակում ենք մեր աշխատանքը բանակաշինության ոլորտում։ Այս տարի մեր տնտեսական և ֆինանսական աճող հնարավորությունների մի մասն ուղղված է այս հարցերին: Բյուջեում լրացումներ են կատարվել, ռազմական ծախսերը մեծապես ավելացել են։ Ինչի՞ համար: Դրա համար կան պատճառներ։ Մենք ռազմական ծախսերը հաստատել ենք բյուջեն ընդունելիս և համարել, որ դրանք բավարար են։ Բայց հետո, ինչպես բարձրաձայնված, այնպես էլ չբարձրաձայնված պատճառներով, մենք որոշեցինք, որ անհրաժեշտ է ավելացնել ռազմական ծախսերը: Այս ավելացումն ուղղված է լինելու բարձր տեխնոլոգիական հնարավորություններով սպառազինությունների ձեռքբերմանը։ Մենք դրանք կավելացնենք այնքան, որքան անհրաժեշտ է։ Որովհետև մենք լավ գիտենք, թե ինչ է պատերազմը, ինչ է օկուպացիան, և ինչ է վտանգը: Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի մեր իրավունքն ամեն կերպ ապահովելու»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընթացիկ տարվա վեց ամիսների արդյունքներին նվիրված ժողովում ունեցած իր ելույթում։