Մշակույթ Միտք 4 տարի առաջ - 20:59 15-07-2022

Անառակ որդու վերադարձը

«Անառակ որդու վերադարձը» կտավը՝ հոլանդացի գեղանկարիչ Ռեմբրանդ Վան Ռեյնի վերջին գործերից է։ Նկարիչն իր այս գլուխգործոցն ավարտել է 1669 թվականին` իր մահվան տարում։

Սակրոնական թեմայով ստեղծված Ռեմբրանդի ամենամեծ կտավն է, որի հիմքում ընկած է աստվածաշնչյան հայտնի առակը։

Անառակ որդու մասին առակը հանդիպում ենք Ղուկասի Ավետարանում։ Սա մի երիտասարդի մասին է, որը լքել է հայրական տունը և վատնել ողջ ժառանգությունը։ Պարապության, անառակության և հարբեցողության մեջ ապրել է այնքան, մինչև հայտնվել է գոմում, որտեղ խոզերի հետ սնվել է նույն տաշտից։ Անելանելի վիճակում և ծայրահել աղքատության մեջ՝ երիտասարդը վերադառնում է հոր մոտ՝ պատրաստ դառնալու նրա վերջին ստրուկը։ Բայց արհամարհանքի փոխարեն որդին արժանանում է արքայական ընդունելության, զայրույթի փոխարեն՝ ներողամիտ, խորը և քնքուշ հայրական սիրո։

Ռեմբրանդն իր կյանքում առնվազն երեք անգամ անդրադարձել է անառակ որդու առակին, սակայն նախորդ երեք գործերը համընկել են իր կյանքի երջանիկ ժամանակաշրջանի հետ։

1669-ին` մահից առաջ ստեղծած «Անառակ որդու վերադարձը» կտավը Ռեմբրանդը ստեղծել է այն պահին, երբ աղքատ, լքված ու միայնակ էր։ Այդ շրջանում արդեն մահացել էին նրա սիրելի երկու կանայք, միակ որդին և հարսը։ Բոլոր աշակերտները հեռացել էին նրանից, պարտատերերը վերցրել էին ողջ գույքը, նոր պատվերներ չկային։ Ռեմբրանդը հիվանդ էր, ծեր ու ծայրահեղ աղքատ։



Սակայն նկարիչն այս կտավը նկարել է ոչ թե վաճառքի, այլ իր համար: Ուստի այս նկարում նա ամփոփել է իր ողջ ցավը, աղոթքն ու ներման հույսը:

Հսկայական այս կտավում (262 x 205 սմ) պատկերված կերպարները մարդկային իրական չափերի են, որի օգնությամբ էլ Ռեմբրանդը դիտողին փորձում է մարդկային իրական դրամա ներկայացնել։ Նա իր կտավում կարծես թե հատուկ ստեղծել է երկրորդական կերպարներ, որպեսզի անտեսի նրանց ու դիտողի ուշադրությունը սևեռի հոր և որդու վրա։ Վշտից կծկված ծեր հոր դեմքին մեծ ցավ կա, հոգնած աչքերում`երկար սպասված հանդիպման երջանկություն: Որդին մեջքով է դեպի մեզ։ Նա երեխայի պես փարվել է հորը։ Մենք չգիտենք, թե ինչ է արտահայտում նրա դեմքը։ Բայց ճաքճքած կրունկները, ճաղատ գլուխը, խեղճ ու թշվառ հանդերձանքն արդեն խոսուն են: Հոր ձեռքերը գրկել են որդու ուսերը։ Այս ձեռքերն իրենց մեջ կրում են բազմաթիվ առեղծվածները: Օրինակ՝ հոր ձեռքերը բոլորովին տարբեր են. ակնհայտ է, որ մի ձեռքը ամուր է, առնական, իսկ մյուսը՝ նիհար, կանացի, նուրբ։ Ռեմբրանդտը ոչ մի գրառում չի թողել իր այս գեղարվեստական ​​մտահղացման մասին, բայց դրա փոխարեն մեծ հնարավորություններ ու թեմա է առաջարկել արվեստաբաններին` գրելու հոդվածներ ու գրքեր այս հանճարեղ գործի մասին։

Պատահական չէ, որ այս նկարի ստեղծումից մի քանի դար անց, Վան Գոգն անկեղծացել է. «Այդպես նկարելու համար պետք է մի քանի անգամ մեռնել...»։



Ռեմբրանդն իր «Անառակ որդու վերադարձը» կտավով վերջին անգամ աշխարհին պատմում է մի առակ`հարստության, կրքերի և արատների, ապաշխարության և ներման մասին:

«... Ես վեր կենամ, գնամ հորս մոտ և կասեմ նրան. Ես մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջ, և այլևս արժանի չեմ քո որդի կոչվելու. ընդունիր ինձ որպես քո վարձկաններից մեկը: Նա վեր կացավ և գնաց հոր մոտ։ Եվ մինչ նա դեռ հեռու էր, նրա հայրը տեսավ նրան և գթաց. և, վազելով, ընկավ նրա պարանոցին և համբուրեց նրան։ (Ղուկաս 15:18-21):

«Անառակ որդու վերադարձը» կտավն այսօր պահվում և ցուցադրվում է Էրմիտաժում, որտեղ հայտնվել է Կադրուսայի վերջին դուքս Անդրե դը Անսեզենի ֆրանսիական հավաքածուից, որը Երկատերինա 2-րդի հանձնարարությամբ գնել է իշխան Դմիտրի Ալեքսևիչ Գոլիցինը։



Ի դեպ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Էրմիտաժի ֆոնդերը տարհանելիս, բոլոր նկարները հանվել են շրջանակներից և փաթաթվել հատուկ ձողերի վրա։ Բոլոր նկարները, բացի Ռեմբրանդի այս գլուխգործոցից։
Ասում են, որ թանգարանի աշխատակիցները ափսոսել ու նաև չեն համարձակվել այս նկարը շրջանակից դուրս հանել և չնայած հսկայական չափերին, այն տեղափոխել են շրջանակով։

«Անառակ որդու վերադարձը» նկարն այսօր համարվում է «невыезднаякартина»այսինքն, չի թույլատրվում ոչ մի ճամփորդություն և արտերկրյա ցուցահանդեսների մասնակցություն։ Կտավը հնարավոր է տեսնել միայն Էրմիտաժում:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին