Ներքին 4 տարի առաջ - 18:19 15-07-2022

Ինչու ԸՕ նոր նախագծի վերաբերյալ իշխանությունները չդիմեցին Վենետիկի հանձնաժողով՝ կարծիք ստանալու․ Վահագն Հովակիմյանի պարզաբանումը  

ՀՀ Ազգային ժողովը երեկ հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգիրք Սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին։

Օրենդրական այս փոփոխությունների վերաբերյալ կարծիքները իրավապաշտպանների մոտ միաժանշանակ չէին, խնդիրներից մեկն էլ այն էր, որ նոր նախագիծը չէր ուղարկվել Վենետիկի հանձնաժողով՝ խորհրդատվական կարծիք ստանալու համար։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը Օragir.news-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչու նախագիծն այդպես էլ չուղարկվեց Վենետիկի հանձնաժողով, պատասխանեց, որ Վենետիկի կարծիքը ստանալու համար պետք է դիմել, եթե նոր կառուցակարգեր ու նոր ինստիտուտներ են ներդրվում։

«Տեխնիկական փոփոխությունների դեպքում երբեք չեն դրմում Վենետիկի հանձնաժողովին։ Այսինքն՝ դեռ անցած տարի Վենետիկի հանձնաժողովը կարծիք հայտնել էր այն կարգավորումների վերաբերյալ, որ նոր օրենսգրքում ներդրվել են։

Փոփոխությունները, որ կատարվել են, ըստ էության, 2020-21 թթ․-ի բարեփոխումների շարունակությունն են, հետևաբար, կրկին Վենետիկին դիմելու անհրաժեշտություն չկա։ Վենետիկի տված կարծիքը պարտադիր բնույթ չի կրում, Վենետիկը տալիս է փորձագիտական կարծիք, որպեսզի տարբեր երկրներ իրենց օրենսդրությունը բարելավեն։ Այս դեպքում, քարի որ 2020-2021 թթ․ բարեփոխումների շարունակությունն է, ու որևէ նոր ինստիտուտ չի ներդրվել, որևէ նորամուծություն չի արվել, դրա անհարաժեշտությունը չկար»։

Հիշեցնենք, որ դեռ 2020 թ․-ին, անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի տված կարծիքին, մեղադրել էր հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն նախկին իշխանություններից թանկարժեք նվերներ ստանալու և կոռումպացված լինելու մեջ։

«Նա (Ջիաննի Բուքիքիոն- Oragir.news) 2009թ-ին Սերժ Սարգսյանի կողմից շատ թանկարժեք նվեր է ստացել Հայաստանում, այն ժամանակ թանկարժեք ադամանդներով հատուկ շքանշան էին տվել նրան»,-ասել էր պատգամավորը։

Նշենք նաև, որ Օragir.news-ն ավելի վաղ հայտնել էր, որ Հովակիմյանը հավակնում է ԿԸՀ նախագահի պաշտոնին։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան