Արտաքին 3 տարի առաջ - 17:53 15-07-2022

ՌԴ գլխավոր դատախազությունը «անցանկալի» է ճանաչել Bellingcat-ի և The Insider-ի գործունեությունը

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը «անցանկալի» է ճանաչել չորս օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը Ռուսաստանի Դաշնության տարածքում, այդ թվում՝ Bellingcat հետաքննական նախագծի և The Insider պարբերականի։ Պարզվել է, որ նրանց գործունեությունը վտանգ է ներկայացնում սահմանադրական կարգի հիմքերին և Ռուսաստանի Դաշնության անվտանգությանը, ՏԱՍՍ-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից։

Ստացված նյութերի ուսումնասիրության արդյունքներով ՌԴ գլխավոր դատախազությունը որոշել է Ռուսաստանի Դաշնության տարածքում անցանկալի ճանաչել Bellingcat Ltd.-ի (Մեծ Բրիտանիա), Stichting Bellingcat-ի (Նիդեռլանդներ), The Insider-ի (Լատվիա), Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի իրավական նախաձեռնությունների ինստիտուտի (CEELI Institute) (Չեխիա) արտասահմանյան ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը։

Համապատասխան տեղեկատվությունը, հայտարարել է Գլխավոր դատախազությունը, ուղարկվել է ՌԴ արդարադատության նախարարություն՝ այդ կազմակերպություններին «անցանկալիների» ցուցակում ներառելու համար։

Ամենից շատ դիտված

14:35 Հրաժարվեցի հաջողությունից հոլիվուդյան երազանքի համար. Դավիթ Թադևոսյանի խոստովանությունը ԱՄՆ-ի իրականության մասին
23:26 2.5 ամիս Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով
21:00 ՍԴ-ի որոշումն արդեն հայտնի՞ է․ ՔՊ-ն մատնում է իրեն
20:14 Մենք կարևորություն չենք տալիս մեզ ուղղված զրպարտությանը. մեր պատմությունը չի պարունակում ցեղասպանություն. Էրդողան
23:56 Իրանը բանակցություններ է վարում, բայց հրապարակայնորեն հերքում է դա. Վենս
22:39 Բաքվի ներկայիս բռնապետը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական սալի արանքում. իրանագետ
23:04 Արմավիրում ավտոտնակում կայանված «Chevrolet»-ում կրակ է բռնկվել. այն վերածվել է մոխրակույտի
23:19 Եթե ԱՄՆ-ն խախտի պայմանավորվածությունները, Իրանը պատրաստ է պատերազմի. Ղալիբաֆ
21:19 Զինված հարձակում Գերմանիայում. կասկածյալը ծագումով թուրք է
19:59 Սյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված թռչնատեսակ է