copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 18:00 15-07-2022

Սուրբ Հատիս ես կգնամ

Սուրբ Հատիս ես կգնամ,
Մի չորս հատ մոտ կվառեմ,
Մեկը՝ պարոն Ծառուկյան,
Մյուսը՝ ասենք թե համապատասխան,
Երրորդը՝ մեծարգո Փաշինյան,
Չորրորդն էլ՝ թող լավ լինենք, հորս արև։

Երջանկահիշատակ Արամ Ասատրյանը որ լիներ, իր հայտնի երգը հիմա երևի այսպես կգրեր՝ ԿԳՄՍ-ի պատվերով և Գագիկ Ծառուկյանի փողերով։ Խեղճ մարդը՝ բարերար և գործարար պարոն Ծառուկյանը, որոշել էր եկեղեցի ու կազինո կառուցելուց հետո վերջապես մի հատ էլ պատմամշակությաին արժեք ներկայացնող մի «կոթող» կառուցել՝ Հիսուս Քրիստոսի արձանը՝ իրեն մոտիկ մի սարի վրա, էն էլ սարքեցին հայոց հարցը։ Նիկոլականները մեծ հաշվով դեմ չեն, նույնիսկ Հովիկ Աղազարյանն էլ ողջունել ու գնահատել պարոն Ծառուկյանի մասշտաբներն ու ճաշակը, իսկ ինքը՝ բուն Նիկոլն էլ կառավարության նիստին անգամ կողմ է արտահայտվել, բայց արի ու տես, որ էլի մի տեղ քցում են Ծառուկյանին։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ասում է՝ մենք էլ ենք կողմ, ո՞վ է ասել, թե դեմ ենք, մենք ասել ենք՝ դե՞մ ենք, մենք ուղղակի ասել ենք․․․ թե ինչ են ասել, նախարարն առաջարկում է նորից կարդալ իրենց տարածած հաղորդագրությունը, որտեղ երևում է, որ ԿԳՄՍՆ-ն կարծես թե այնքան էլ կողմ չէ Ծառուկայնի այս նախաձեռնությանը, ասում է՝ բա մի հատ մեզ դիմեիք, հարցնեիք, ճշտեիք՝ կարող է էդ սարի վրա պատմամշակութային հուշարձաններ, փարավոնների գերեզմաններ կամ ասենք Ալեքսանդր Մակեդոնացու ձիու՝ Բուցեֆալի սմբակների հետքերը կան, մի հատ էդ ամենը վերացնեինք՝ հետքերն էլ հետը, նոր ասեինք, որ արի կառուցի, էս՝ դու, էս՝ սարը, էն վերևում էլ՝ Հիսուս Քրիստոսը, գնացեք, իրար հետ պայմանավորվենք, «իտոգի» եկեք՝ Նիկոլի հետ «իտոգի» գալուց հետո, բնականաբար, ու կպեք լայնածավալ շինարարությանը։

Բայց չէ՛, Նիկոլն իր նիկոլությունը պիտի անպայման անի, իր ձեռքով ստորագրի, որ կողմ է, մյուս ձեռքով, իսկ էս դեպքում՝ ուրիշի ձեռքով, արգելի կառուցումն ու նոր աժիոտաժ առաջացնի։ Արանքում կտուժի էլի էն Քերոբյան Վահանը, որն արդեն այստեղ շռնդալից բաներ էր տեսնում, հրաժարական չտալու մի նոր արդարացում էր գտել, ու մեկ էլ՝ հոպ, Դումանյան Վահրամը քնելուց առաջ կամ խմելուց հետո վեր է կենում ու ասում՝ պատմամշակութայի- մատմամշակութային․․․

Մի խոսքով՝ շարքային նիկոլական վիճակ, երբ ուրանում են անգամ էդ մարդու հասցրած ջուրը՝ 4 տարի առաջ։

Ամենից շատ դիտված

00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
22:30 ՔՊ-ականների վերջին շանսը․ ում անունն ինչպես կմնա պատմության մեջ
08:31 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ Հրապարակ
12:45 Փաշինյանը ստախոս է․ դանիական հեղինակավոր պարբերականը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
12:26 Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում բաց դաս է անցկացնում․ ՈւՂԻՂ
23:02 Կառավարությունը որոշել է ինստիտուտի հինգ մասնաշենքերի մեջտեղում 16-հարկանի շենք կառուցել