Արտաքին 4 տարի առաջ - 14:56 15-07-2022

Եվրահանձնաժողովը դատի կտա Հունգարիային և Լեհաստանին «ԼԳԲՏ+»-ի նկատմամբ խտրականության համար

Եվրահանձնաժողովը՝ Եվրամիության գործադիր իշխանությունների բարձրագույն մարմինը, դատական ​​գործընթացներ է սկսել Հունգարիայի և Լեհաստանի որոշ շրջանների դեմ՝ «ԼԳԲՏ+»-ի հիմնարար իրավունքները խախտելու համար։

Հունգարիայում 2021 թվականի հունիսին ընդունվել է օրենք, որն արգելում է համասեռամոլության և սեռափոխության «ցուցադրումը կամ քարոզչությունը» անչափահասների համար կրթական նյութերում և հեռուստաշոուներում։ Օրենքն ընդունվել է ավելի լայն՝ «Մանկապղծության դեմ պայքարի մասին» օրենքի շրջանակներում։ Հունգարիայում պնդում են, որ դա ուղղված է երեխաների պաշտպանությանը, այլ ոչ թե «ԼԳԲՏ+»-ին:

Լեհաստանում 2020 թվականին երկրի հարավ-արևելքում ավելի քան հարյուր շրջաններ իրենց հայտարարեցին «ԼԳԲՏ+ գաղափարախոսությունից ազատ գոտիներ»։ Այս քաղաքապետարանները պարտավորվել են «ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք խրախուսում են համասեռամոլության նկատմամբ հանդուրժողականությունը»։

«Եվրոպան երբեք թույլ չի տա, որ մեր հասարակության մի մասը ենթարկվի խարանի»,- ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ: «Հավասարության և մարդու իրավունքների ու արժանապատվության նկատմամբ հարգանքը Եվրամիության հիմնական արժեքներն են»,- հիշեցնում է Եվրահանձնաժողովը՝ խոստանալով օգտագործել իր բոլոր գործիքները այդ արժեքները պաշտպանելու համար։

Հունգարիան և Լեհաստանը, որոնք Եվրամիության անդամ են, երկու ամիս ժամանակ ունեն Եվրահանձնաժողովի մեղադրանքներին պատասխանելու համար։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը