Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 20:57 14-07-2022

Թուրք քաղաքական գործիչն ատելության քարոզ է արել հայերի դեմ

Թուրք քաղաքական գործիչների միջև հեռակա բանավեճ է ծավալվել 1937-1938թթ․ Դերսիմի կոտորածների ժամանակ դերսիմցիների առաջնորդի՝ ալևի-զազա Սեյիդ Ռըզայի արձանի ապամոնտաժման շուրջ։ Շուտով, սակայն, բանավեճը փոխել է իր առանցքը, թիրախավորվել են հայերը։ Հաղորդում է ermenihaber-ը։
Թուրքիայի խորհրդարանում ներկայացված «Հաղթանակ» կուսակցության (Zafer Partisi) նախագահ Ումիթ Օզդաղը (նկարում աջից առաջինը) Twitter-ի իր էջում կատարած գրառման մեջ նշել է, որ Թունջելիի նահանգում (Դերսիմ) քանդելու են Սեյիդ Ռըզայի արձանը և փոխարենը կանգնեցնելու են Դիյափ Աղայի արձանը։ Նա պնդել է, որ Սեյիդ Ռըզայի արձանը կանգնեցվել է « Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ճնշմամբ։
Օզդաղին արձագանքել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պատգամավոր Ալի Քենանօղլուն (նկարում ձախից առաջինը)։
Քենանօղլուն նույնպես Twitter-ում գրառում է արել, որում մեջբերել է մահապատժի ենթարկվելիս Սեյիդ Ռըզայի արտասանած վերջին նախադասությունը՝ «Չեմ հպատակվել (բռց․ վիզ չեմ ծռել), դա էլ թող ձեր սրտին ցավ մնա»։ Նա, նկատի ունենալով Օզդաղին, հավելել է՝ «ահա այդ ցավը ներսից ուտում և մաշում է ձեզ»։
Պատգամավոր Օզդաղը, պատասխանելով Քենանօղլուին, թիրախավորել է հայերին։
«Պարո՛ն Ալի, հավատացած եղի՛ր, ընդհանրապես ցավ չի եղել։ Իմպերիալիզմի շների՝ այսպես կոչված չծռված վիզը մենք կոտրեցինք և կկոտրենք։ ԺԴԿ-ն հունական կամ բուլղարական ռասիստական կուսակցություններից ավելի շատ է Թուրքիային թշնամի կառույց։ Դրա բարձրագույն ղեկավարների մեծ մասը հայկական ծագում ունի։ Թշնամի է և պետք է դրան վերաբերվել որպես թշնամու»։
Ատելություն քարոզող Օզդաղի այս գրառումը բացասական արձագանքի է արժանացել Twitter-ի օգտատերերի շրջանում, ինչից հետո նա ստիպված է եղել հետքայլ անել։
Օզդաղը հայտարարել է, թե իրենց կուսակցության աջակիցների շարքում էլ հայեր կան, ուստի խնդիր են միայն նրանք, ովքեր հայ են, սակայն ներկայանում են որպես քուրդ կամ զազա։
Քենանօղլուն էլ, արձագանքելով Օզդաղի այս գրառմանը, նշել է․ «ԺԴԿ-ում և՛ հայը, և՛ քուրդը, և՛ ինձ նման թուրքը եղբայրական կյանքն ենք հյուսում։ ԺԴԿ-ում հայը հայը է և դա թաքցնելու անհրաժեշտություն չի ունենում»։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան