Միտք Ներքին 4 տարի առաջ - 09:00 14-07-2022

Ինչպես այլասերել սփյուռքի հետ հարաբերությունները

ԱԱԾ-ն առաջարկում է խստացնել սփյուռքահայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը: Այս իշխանություններն իրենց առաջ խնդիր են դրել Հայաստանը մեկուսացնել ոչ միայն արտաքին աշխարհից, այլեւ սեփական սփյուռքից: Դրա համար էլ տարբեր պատճառաբանություններ են բերվում, օրինակ, որ ՀՀ քաղաքացիություն հայ­ցող անձանց մի ստվար մասը երբևէ չի եղել Հայաստանում կամ ժամանել է 4-5 տարին մեկ անգամ, սփյուռքահայերից ոմանք էլ, ըստ ԱԱԾ-ի, չեն իրականացնում հայանպաստ գործունեություն:

Վաղը, սակայն,որ թելեթոն անցկացնեն, էլի նվիրատվություններ են ակնկալելու սփյուռքից, որին անկախ Հայաստանի բոլոր իշխանությունները վերապահել են «կթու կովի» դերակատարություն: Մինչդեռ սփյուռքի ներուժն ավելին է, քան բարեգործական ֆինանսների տրամադրումը: Մենք հայահոծ ու հզոր համայնքներ ունենք տարբեր երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ, Ռուաստան, Ֆրանսիա եւ այլն: Ազգությամբ հայերը ներգրաված են այդ երկրների տնտեսության, գիտության եւ այլ ոլորտներում, օրենսդիր եւ գործադիր մարմիններում, ինչը եւս հնարավորություն է ստեղծում՝ ի շահ Հայաստանի այդ հզոր ներուժից օգտվելու: Չինաստանը, Իսրայելը, Թուրքիան եւ այլ երկրներ, ի տարբերություն Հայաստանի, կարողացել են գրագետ հարաբերվել ու համագործակցել իրենց սփյուռքների հետ ու շահել դրանից:

Հայաստանը, սակայն, փակել է սփյուռքի նախարարությունը, հորինել սփյուռքի գործերով հանձնակատարի պաշտոնը, այն նվիրել Հայաստան խոպան եկած Զարեհ Սինանյանին, որ վերջինս պետության հաշվին ճամփորդի ու ժամանակ առ ժամանակ ուղեկցի Փաշինյանի՝ պաշտոն չունեցող կնոջը: Զարեհ Սինանյանը երբեք սփյուռքանպաստ չի գործել, երբեք մայր հայրենիքի ու սփյուռքի հետ կապը այսքան խաթարված չի եղել: ԱԱԾ-ի այս հաղորդագրությունն էլ գալիս է ամբողջացնելու տխուր պատկերը:

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին