Ներքին 4 տարի առաջ - 19:46 12-07-2022

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունն ընդլայնում է համագործակցությունը Հայաստանի և Ռուսաստանի բուհերի միջև

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խումբը ընդլայնում է համագործակցությունը Սանկտ Պետերբուրգի Պլեխանովի անվան հանքարդյունաբերական համալսարանի հետ։ Հայ ուսանողներին համալսարանում սովորելու գործուղելուց բացի, ընկերությունը աշխատակիցների որակավորումը բարձրացնելու նպատակով այս տարի սկսել է «Լրացուցիչ որակավորում» ծրագիրը։

Բացի դրանից, կողմերը պայմանավորվել են խորացնել համագործակցությունը Սանկտ Պետերբուրգի համալսարանի մասնակցության առումով` իրականացնելով ընկերության կողմից ներկայացված նպատակային կրթության զարգացման ծրագիրը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում, իսկ հետագայում նաև ՀԱՊՀ լեռնահանքային արդյունաբերության և օգտակար հանածոների վերամշակման ոլորտում իրենց փորձի, կրթական պլանների և տեխնիկական չափորոշիչների ներդրմամբ։ Առաջիկայում կստեղծվի իրավասու համատեղ աշխատանքային խումբ, որը կսկսի աշխատել տեխնիկատնտեսական հիմնավորման և նախագծի վրա։

«Վերջերս Սանկտ Պետերբուրգում, գործընկերների հետ հանդիպման շրջանակում մենք նշեցինք «Կրթաթոշակի ծրագրի» 10 տարվա համատեղ աշխատանքի մեր համատեղ հաջող փորձը, որի շրջանակում Հայաստանից ժամանած ուսանողները մեր ուղղորդմամբ և սոցիալական աջակցությամբ անվճար կրթություն են ստանում Սանկտ Պետերբուրգի տեխնիկական համալսարանում և հետագայում աշխատանք են ստանում մեր ակտիվներում: Բացի դրանից, այս տարի մեկնարկել է ինժեներատեխնիկական անձնակազմի մասնագիտական վերապատրաստման «Լրացուցիչ որակավորում» նոր նախագիծը։

Հայաստանը հարուստ է հանքարդյունաբերական կարողություններով, իսկ արդյունաբերության հիմքը դրվում է կրթական գործընթացներում։ Մեր խնդիրն է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մասնագիտական ուղղվածություն ունեցող լեռնամետալուրգիական ֆակուլտետը հասցնել միջազգային մակարդակի»,- ասաց «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։

Սանկտ Պետերբուրգի համալսարանը խոշորագույն հանքարդյունաբերական համալսարաններից է և Ռուսաստանի առաջին բարձրագույն տեխնիկական ուսումնական հաստատությունը։ Համալսարանը պատրաստում է մասնագետներ լեռնամետալուրգիական և նավթագազային համալիրի, երկրաբանական հետազոտության, արդյունաբերական և քաղաքացիական շինարարության բոլոր ոլորտների համար: Համալսարանը 9 ֆակուլտետներում ունի 16 500 ուսանող՝ 97 ուղղություններով և մասնագիտություններով։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ