Ներքին 2 տարի առաջ - 23:25 19-06-2024

«Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի Սոթքի ոսկու հանքի աշխատակիցներին տնօրենի տանը հարվածներ են հասցրել. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հունիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վարդենիսի բաժին է զանգահարել Գեղարքունիքի մարզի բնակիչ 56-ամյա Արայիկ Մ․-ն և հայտնել, որ 7-ից 8 անհայտ անձինք եկել են իր տուն ծեծի ենթարկել հյուրերին այնուհետև դիմել փախուստի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմենակ Մուրադյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Պարեկներին ու ոստիկաններին Գեղարքունիքի մարզի բնակիչ 63-ամյա Սահակ Մ․-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 21։30-ի սահմաններում իր ընկերների, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 58-ամյա Կամո Ղ․-ի, 65-ամյա Վալերիկ Ն․-ի, 51-ամյա Հարություն Հ․-ի և 47-ամյա Կարեն Ղ․-ի հետ գտնվել են Արայիկ Մ․-ի տան բակում, որի ժամանակ լսվել է դարպասի թակոցի ձայներ: Այդ ժամանակ Կամո Ղ․-ն բացել է դարպասի դուռը, որի ընթացքում համագյուղացի 43-ամյա Գարիկ Մ․-ն հարվածել է Կամո Ղ․-ին, իրեն, Հարություն Հ․-ին, Վալերիկ Ն․-ին և Կամո Ղ․-ին պատճառելով մարնական վնասվածքներ և ֆիզիկական ցավ:

Ոստիկանությունը ձեռնարկում է համապատասխան միջոցներ հանգամանքները պարզելու և Գարիկ Մ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Վարդենիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Արայիկ Մ․-ն «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի Սոթքի ոսկու հանքի տնօրենն է, Սահակ Մ․-ն՝ տնօրենի տեղակալը, Հարություն Հ․-ի աշխատում «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի Սոթքի ոսկու հանքում, որպես ինժիներ, իսկ Կարեն Ղ․-ն «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի Սոթքի ոսկու հանքում անվտանգության պետի տեղակալն է։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը