Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 15:42 12-07-2022

ՆԱՏՕ-ն պատրաստվում է պատերազմի Արևելյան Եվրոպայում. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստվում է պատերազմի Արևելյան Եվրոպայում։ Այս մասին նա ասել է ռազմական բուհերի շրջանավարտների և ավագ սպայական կազմի պատվին տրված արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել Մինսկի Անկախության պալատում:

«Մենք զինվորական մարդիկ ենք, մեզ պատրաստում են պատերազմի: Սակայն մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ պատերազմը չլինի»,- ասել է Բելառուսի նախագահը։

Նրա խոսքով, արևմտյան երկրները ակտիվորեն հետախուզություն են իրականացնում ցամաքում և օդում, յուրացնում են ռազմական լոգիստիկան, զորավարժություններ են անցկացնում, այլ տարածաշրջաններից տեխնիկա և պաշարներ են տեղափոխում, մեծացնում են ռազմական բյուջեները։

«Ինչպես երևում է, Հյուսիսատլանտյան դաշինքից նոր ի հայտ եկած խաչակիրները հանկարծ որոշել են, որ եկել է ճիշտ պահը հերթական «նետումը կատարելու Արևելք» ՝ մոռանալով, թե ինչպես ավարտվեցին նմանատիպ արշավները իրենց պատմական նախորդների համար»,- նշել է Լուկաշենկոն:

Նա հավելել է, որ արևմտյան երկրները մեծացնում են ճնշումը հանրապետության վրա ինչպես ռազմաքաղաքական, այնպես էլ տնտեսական և տեղեկատվական ոլորտներում և փորձում են պառակտել տնտեսական ու քաղաքական միավորումները, որոնց մեջ են մտնում Բելառուսն ու Ռուսաստանը, փոխանցում է «ԲելՏԱ»-ն։

Լուկաշենկոյի խոսքով, Բելառուսի դեմ ծավալվում է լայնածավալ հիբրիդային պատերազմ, որը միշտ կրում է հարձակողական բնույթ:

Լուկաշենկոն նաև մեղադրել է Արևմուտքին համաշխարհային անվտանգության համակարգը մեթոդաբար ոչնչացնելու մեջ։

Ամենից շատ դիտված

18:00 Պետությունը նորից մտնում է ուսուցիչների գրպանը․ ֆլյուրոգրաֆիան ապահովագրության մեջ չի մտնում
23:26 2.5 ամիս Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով
21:00 ՍԴ-ի որոշումն արդեն հայտնի՞ է․ ՔՊ-ն մատնում է իրեն
14:35 Հրաժարվեցի հաջողությունից հոլիվուդյան երազանքի համար. Դավիթ Թադևոսյանի խոստովանությունը ԱՄՆ-ի իրականության մասին
23:56 Իրանը բանակցություններ է վարում, բայց հրապարակայնորեն հերքում է դա. Վենս
17:41 Արմավիրի մարզում բախվել են Volkswagen-ը և Mitsubishi-ն․ կա 1 զոհ
20:14 Մենք կարևորություն չենք տալիս մեզ ուղղված զրպարտությանը. մեր պատմությունը չի պարունակում ցեղասպանություն. Էրդողան
22:39 Բաքվի ներկայիս բռնապետը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական սալի արանքում. իրանագետ
23:04 Արմավիրում ավտոտնակում կայանված «Chevrolet»-ում կրակ է բռնկվել. այն վերածվել է մոխրակույտի
23:19 Եթե ԱՄՆ-ն խախտի պայմանավորվածությունները, Իրանը պատրաստ է պատերազմի. Ղալիբաֆ