Ուղիղ եթեր
Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 15:19 12-07-2022

Շատ հաճելի է․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիրներին մանդատից զրկելու գործընթացի մասին

Շատ հաճելի․ այսպես բնորոշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ընդդիմադիրներին մանդատից զրկելու գործընթացը։

Հուլիսի 14-ին Ազգային ժողովի ՔՊ խմբակցությունը նախաձեռնել է ընդդիմադիր 2 խմբակցությունների բոլոր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ դիմելու վերաբերյալ ԱԺ խորհրդի նիստ: Պատրաստվում են մանդատից զրկել բոլոր ընդդիմադիրներին՝ բացի «անկախ» պատգամավորներ Իշխան Զաքարյանից և Թագուհի Թովմասյանից:

Ավելի վաղ իշխանականները ընդդիմադիր պատգամավորներին զրկել էին իրենց պաշտոններից․ Իշխան Սաղաթելյանին՝ ԱԺ փոխխոսնակի պաշտոնից, Վահե Հակոբյանին՝ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Այսօր լրագրողի հարցին, թե ընդդիմությանը մանդատներից զրկելու հարցով ՍԴ դիմելու մասին հայտարարություն էր տեղադրվել, կա՞ նման հարց, Սիմոնյանը պատասխանեց․ «Օրենքի պահանջ է, չի կարող չլինել»։

Հարցին, թե ինչու նախագիծը դրվեց, ապա հեռացվեց, Սիմոնյանը պատասխանեց․ «Նախագիծը օրենքի պահանջով կքննարկվի»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան