Արտաքին 3 տարի առաջ - 09:22 12-07-2022

Ուկրաինան հայտարարել է ցորենի արտահանման համար ժամանած առաջին ութ նավերի մասին

Այս մասին գրում է «Ուկրաինական ճշմարտությունը»՝ երկրի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությանը հղումով։
Մամուլի ծառայությունում նշել են, որ դա հնարավոր է դարձել այն բանի շնորհիվ, որ Ուկրաինան վերականգնել է վերահսկողությունը Զմեինի կղզու նկատմամբ։

«Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարության խնդրանքով Ուկրաինայի զինված ուժերի ռազմածովային ուժերը միացել են Դանուբ-Սև ծով Բիստրի գետի գետաբերանով քաղաքացիական նավերով գյուղատնտեսական ապրանքների տեղափոխումն ապահովելու կազմակերպմանը», հայտնում են ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունից։

Խոսքը օտարերկրյա ութ նավերի մասին է, որոնք պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ կարողացել են մտնել ու տանել բերքը։ Ուկրաինայի ռազմածովային ուժերն ապահովում են նրանց անվտանգությունը։

Հիշեցնենք, որ ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի բերքը այս պատերազմի գլխավոր խնդիրներից մեկն է. հացահատիկի վաճառքից է բառացիորեն կախված աղքատ երկրներում սովի հավանականությունը: Ուկրաինան Ռուսաստանին մեղադրել է հացահատիկ գողանալու մեջ, Ռուսաստանը մեղադրել է Ուկրաինային իր նավահանգիստների մուտքը բարդացնելու մեջ։ Այս հարցում միջնորդ է Թուրքիան, հացահատիկի վերաբերյալ վերջին բանակցությունները տեղի են ունեցել այսօր կեսօրին։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»