Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդուարդ Ավետիսյանը գրառում է կատարել.
Գրառման մեջ մասնավորապես նշված է.
«Էս ստահակի անունը Վաչե Մանուկյան ա։ Ինքը ինձանից ու մի քանի տասնյակ այլ անձանցից մեծ գումար ա շորթել ու մի քանի շաբաթ առաջ չքվել ա։ Ընդհանուր առմամբ $200,000-$500,000 գումար ա մարդկանցից վերցրել ու անհետացել։
Մեր չենջի հաճախորդ էր, մեծ գործարքներ էր անում վերջին ամիսներին։ Մի օր խնդրում ա հանդիպել, ներդրումային առաջարկ ա անում, թե բա` ավտոպահեստամասերի գործով ա զբաղվում ու գումար ա ուզում` ավելի շատ գումար վերադարձնելու խոստումով։ Դասական մոլի-խաղամոլ սխեմայով չի անում, որ փողերը վերցնի ու թռնի։ Առաջին ներդրումի գումարը ավել տոկոսով տալիս ա։ Հետո ավել ա ուզում, դա էլ ա ավելով տալիս։ Հետո գնալով փորձում ա մեծացնել վստահությունը ու վերցվող գումարը։ Ընթացքում հետներդ մոտիկանում ա, հաց ա կիսում, խաբեության բազմաթիվ զոհերի հետ մանկության ընկեր ա, իրար տուն գնալ-գալ ա լինում։
Ենթադրյալ «բիզնեսի» սաղ սխեմաները ու սաղ հարցերի պատասխանները ունի։ Թե որտեղից ինչ ապրանք ա պատվիրում, ինչ ապրանքը ինչ քանակի, ինչ գին ունի, վաճառքը, եկամտաբերությունը, ժամկետները, ռիսկերը։ Ժամանակին մի ավտոզապչաստի խանութում աշխատել ա, մի երկու բան իմացել ա, դրա հիման վրա սուտ ա հորինել ու նույն սուտը արդեն տարուց ավել տարբեր մարդկանց պատմելով վարժվել ա։
Ընթացքում փողի մի մասը կազինոյա խաղացել, մյուս մասով ուրիշների պարտքերն ա փակել, մյուս մասով կրիպտոյա առել։ Մի խոսոքով` սաղ չի կրվել ու ձեռնունայն չի դուրս եկել էս ամեն ինչից։ Սաղին էլ կոնկրետ օր ա խոստացել, թե երբ ա պարտքերը տալու ու դրա նախորդ օրը անջատում ա հեռախոսը, ջնջում ա սոցցանցերը ու թռնում ա երկրից։
Ծնողները հայաստանում չեն ապրում։ Կնոջ կողմը պնդում ա, թե իրանց բարեկամությանն էլ ա մի $170,000-ի գցել։ Առնվազն 4 հոգի արդեն գիտեմ, ովքեր իրեն գումար են տվել ու խաբվել են իրա կողմից։ Բայց ցավոք էս 4 հոգին չեն ուզում համագորցակցել ու որևէ քայլեր ձեռնարկել։ Գրառումը կատարում եմ էն նպատակով, որ գտնեմ սրա ստերի զոհը դարձած այլ անձանց։ Մի քանի տասնյակ հոգի, եթե ոչ 100 հոգի հաստատ խաբվել է։ Եթե իրեն ճանաչում եք, հավանաբար ձեզանից էլ է գումար ուզել։ Եթե մարդ գիտեք ով ճանաչում է, խնդրում եմ էս գրառումը իրեն ուղարկեք, գուցե ինքն էլ ա խաբեության զոհ դառել։ Եթե որևէ տեղեկություն ունեք էս ամենի հետ կապված կամ ձեզ էլ ա խաբել, հետս կապ հաստատեք, խելք խելքի տանք, հասկանանք, թե ինչ ենք անում»։
Նշենք, որ Վաչե Մանուկյանը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարքեթինգի բաժնի նախկին աշխատակից է։