Ներքին 4 տարի առաջ - 12:07 11-07-2022

Արցախի նախագահը հետևել է պատերազմից հետո Ասկերանի շրջանում մեկնարկած խոշորամասշտաբ ծրագրերի ընթացքին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջան և տեղում հետևել պատերազմից հետո մեկնարկած մի շարք խոշորամասշտաբ ծրագրերի ընթացքին: Երկրի ղեկավարը նախ այցելել է Պատարայում կառուցվող ջրամբարի տարածք:

Արցախի ջրային կոմիտեի նախագահը տեղում զեկուցել է, որ Հանրապետության նախագահի հանձնարարականը կատարվել է ըստ ժամանակացույցի. 10 ամսվա ընթացքում շահագործման է հանձնվել Ստեփանակերտի ջրընդունիչ կայանը սնուցող նոր ջրատար խողովակաշարը:

Ներկայումս ընթանում են մեծ ջրամբարի կառուցման շինաշխատանքները, որոնք նախատեսված է ավարտել 2025 թ.-ին: Նախագահ Հարությունյանը ռազմավարական է որակել կյանքի կոչվող ծրագրերի նշանակությունը, ընդգծել, որ չնայած առկա սոցիալ-տնտեսական բարդ խնդիրներին՝ դրանց իրականացման համար պետական միջոցներից շարունակելու են հատկացվել անհրաժեշտ գումարներ:

Նախագահի այցելության հաջորդ վայրերը Աստղաշենի և Հովսեփավանի վարչական տարածքներն էին, որտեղ պետական և բարեգործական միջոցներով կառուցվում են, համապատասխանաբար, 149 և 92 առանձնատներ:

Պատասխանատուների հավաստմամբ՝ մինչև ընթացիկ տարվա վերջ երկու բնակավայրերում պատրաստ կլինի ավելի քան 150 առանձնատուն` նախատեսված Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի չորս համայնքների բնակիչների, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքների համար:

Այցի ընթացքում նախագահ Հարությունյանը եղել է նաև մեկ տարի առաջ ժամանակակից ագրոկանոններով հիմնված «Գրիկա ագրո» ՓԲԸ խաղողայգու և «Գրեեն լանդ-1» ու «Գրեեն լանդ-2» ՍՊ ընկերությունների արքայանարնջի և սերկևիլի այգիներում, այցելել ռուսաստանաբնակ գործարարի կողմից հայրենի Խնապատ գյուղում հիմնած «Բեսթ ֆուդ» սառնարանային տնտեսություն, որը զբաղվում է նաև պտուղների և հատապտուղների աճեցմամբ:

Իր խոսքում նախագահը մեկ անգամ ևս շեշտել է, որ Արցախում գյուղատնտեսության ինտենսիվ զարգացումը այլընտրանք չունի, և պետությունը պատրաստ է խրախուսելու և աջակցելու այն տնտեսվարողներին, որոնք արդի չափորոշիչներին համապատասխան տնտեսություններ կհիմնեն:
Հանրապետության նախագահին ուղեկցել են Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, քաղաքաշինության ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները, Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենը, Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարը, պաշտոնատար այլ անձինք:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից