Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 18:47 09-07-2022

Շրի Լանկայի վարչապետը համաձայնել է հրաժարական տալ բողոքի ակցիաների ֆոնին

Շրի Լանկայի վարչապետ Ռանիլ Վիկրամասինգեն պատրաստ է լքել իր պաշտոնը կուսակցությունների առաջնորդների պահանջով։ Այս մասին շաբաթ օրը՝ հուլիսի 9-ին, հայտնել է նրա պաշտոնական ներկայացուցիչը։

Մի քանի ժամ առաջ Վիկրամասինգեն հրավիրել էր կուսակցությունների առաջնորդների արտահերթ նիստ՝ կապված բողոքի ակցիաների հետ, որոնք սկսվել են երկրում տնտեսական իրավիճակի դեմ դժգոհությունից: Քաղաքական գործիչները պահանջել են, որ նախագահ Գոտաբայա Ռաջապակսան և վարչապետը հրաժարական տան։

Երկրի ժամանակավոր նախագահ կարող է լինել խորհրդարանի խոսնակը:

Ինչպես հանդիպման արդյունքներով AP-ին հաղորդել է «Շրի Լանկայի մուսուլմանական կոնգրես» կուսակցության առաջնորդ Աբդուլ Ռաուֆ Հակիմը, քաղաքական ուժերի ղեկավարները համաձայնել են, որ երկրի ժամանակավոր նախագահ դառնա խորհրդարանի նախագահ Մահինդա Յապա Աբեիվարդենան: Իր հերթին վարչապետ Վիկրամասինգեն հայտարարել է, որ կլքի իր պաշտոնը, երբ կողմերը համաձայնության գան նոր կառավարության ձևավորման շուրջ։

Ամենից շատ դիտված

16:15 Մեր մտերիմ ընկերն է․ ինչպես է Սյուզկա Հարությունյանին հաջողվել Բաքվի բանտում հագուստ փոխանցել Գևորգ Սուջյանին
18:00 Պետությունը նորից մտնում է ուսուցիչների գրպանը․ ֆլյուրոգրաֆիան ապահովագրության մեջ չի մտնում
16:53 Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության 2 անդամ վաղաժամ կդադարեցնեն լիազորությունները
17:01 Ես ու կուկլես. Արամ Մելիքյանը «Սիրախաղ»-ի շնորհանդեսին ներկայացել է դստեր՝ Ստելլայի հետ
23:26 2.5 ամիս Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով
21:00 ՍԴ-ի որոշումն արդեն հայտնի՞ է․ ՔՊ-ն մատնում է իրեն
23:56 Իրանը բանակցություններ է վարում, բայց հրապարակայնորեն հերքում է դա. Վենս
17:41 Արմավիրի մարզում բախվել են Volkswagen-ը և Mitsubishi-ն․ կա 1 զոհ
20:14 Մենք կարևորություն չենք տալիս մեզ ուղղված զրպարտությանը. մեր պատմությունը չի պարունակում ցեղասպանություն. Էրդողան
15:05 Մահացել է Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը