Տգետ կադրերի աշխատանքի արդյունք է․ գյուղատնտեսը՝ 2022թ. հունիսին բանջարեղենի գնաճի մասին
copy image url

Տգետ կադրերի աշխատանքի արդյունք է․ գյուղատնտեսը՝ 2022թ. հունիսին բանջարեղենի գնաճի մասին

Ներքին Խոսք 2 տարի առաջ - 15:09 09-07-2022

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

«Միայն բանջարեղե՞նը, մսի, մսամթերքի գինն էլ է բարձրացել, այնպես որ միայն բանջարեղենը չի»։ Այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց «Ագրոգյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը՝ անդրադառնալով նրան, որ բանջարեղենի ապրանքախմբում 2022թ. հունիսին 2021թ. հունիսի համեմատ արձանագրվել է 45.8% գնաճ։ Հիշեցնենք՝ ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշների համաձայն՝ 2022թ. հունիսին 2021թ. հունիսի համեմատ մրգի ապրանքախմբում գրանցվել է 16.2%, իսկ 2022թ. մայիսի համեմատ՝ 9.2% գնաճ:

«Տեսեք, դիզվառելիքը թանկացել է մոտ 2.5 անգամ, պարարտանյութը՝ երեք անգամ, թունաքիմիկատները՝ 2.5 անգամ, եթե անցյալ տարի մեկ հեկտար վարի համար գյուղացին տալիս էր 20-25 հազար, հիմա 40.000 է տալիս, բնականաբար, դա պետք է արժի ինքնարժեքի վրա։ Սա միայն և միայն կառավարության ոչ հետևողականության արդյունքն է»,- ասաց գյուղատնտեսը։

Հարցին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեր կառավարությունը, որ այս պահին բանջարեղենի գնաճի նման ցուցանիշներ չունենայինք, Բերբերյանն ասաց. «Առաջին հերթին պարարտանյութը պետք է ժամանակին ներկրեինք հանրապետություն, ոչ թե թողեին մարտ ամսին, որ վերջում տեսնեին՝ աստղաբաշխական գներ է դառնում, նոր սուբսիդավորեին։ Կարող էին 6000 դրամով դեկտեմբեր ամսին պարարտանյութ ներկրել, մեկ պարկի արժեքով։ Հունվարի վերջին գազի գները թանկացան, միջազգային գները՝ կապված այս պատերազմի հետ․․․ արդյունքում ունեցանք սա։ Ազոտական պարարտանյութի հումքը դա բնական գազն է։ Այսօր մենք ի վիճակի ենք առանց սուբսիդավորման Պարսկաստանից բերել ավելի բարձր որակի պարարտանյութ, այս պահին բանակցում ենք այդ հարցով այն գնով, որ տրվում էր գյուղացուն 12-14 հազար դրամով։ Կառավարության սուբսիդավորած պարարտանյութն արժի 21-22 հազար, որից 9000 պետությունն էր տալիս։ Բայց այստեղ եթե մենք սուբսիդավորում դնեինք այսօրվա գների վրա, ավելի բարձր որակի պարարտանյութի համար գյուղացին կվճարեր 5-6 հազար դրամ, իսկ գյուղացին վճարել է 12-14 հազար դրամ», - նշեց բերբերյանը։

Իսկ մեր այն հարցին, թե իր կածիքով՝ ամբողջ տարվա ընթացքում պահպանվելո՞ւ է բանջարեղենի գների նույն ցուցանիշը, Բերբերյանը պատասխանեց. «Ասել եմ, կասեմ՝ տգետ կադրերի աշխատանքի արդյունք է սա միայն, որ այդ մարդիկ իրենց տեղում չեն, փորձում են ինչ-որ բաներ անել։ Երեկ էլ Կապսի ջրամբարի մասին էր խոսում, Կապսի ջրամբարի կառուցման որոշումը դետ հնում՝ 80-ականներին է եղել, թող իրենց անունով չսեփականաշնորհեն իրենց վրա։ Այդ նախագիծը վաղուց եղել է, այնտեղ մի գյուղ կա, որը պետք է տեղափոխվի, հիմա երեկ հայտարարեց, որ նոր գյուղ են կառուցելու։ Այսպես գումարները ցաք ու ցրիվ անելով շատ առաջ չեն գնալու, այսօր գյուղերը դատարկվում են Հայաստանում, չնչին գումարներով կարելի է տներ ձեռք բերել, տալ գյուղացիներին»։

Անդրադառնալով գյուղացու եկամտի ցուցանիշին՝ Բերբերյան ասաց. «Չի փոխվում, չի ավելանում, տեսեք, վերջերս հեռուստատեսությամբ մի խեղկատակ, որը ելակ վաճառող էր, ելույթ էր ունենում և ասում, որ Հայաստանում արտահանումները արտակարգ են։ Ելակը գյուղատնտեսություն չի, ելակը երկրորդական արտադրանք է։ Միակ բանը, որից այս տարի գյուղացին օգտվեց, կարողացավ մեծ քանակությամբ կարտոֆիլ արտահանել, և այդ ֆերմերները, ովքեր որ մասնկցեցին այդ ծրագրին, այս տարի վարկի կարիք չունեն։ Տեսնո՞ւմ եք՝ ինչ արդյունավետ կլինի, եթե մենք ճիշտ գյուղատնտեսությունը կազմակերպենք։ Գյուղատնտեսությունը հետաքրքիր բնագավառ է, եթե գյուղացին մի փոքր շահույթ է ունենում, անպայման դնում է զարգացման ծրագրերի մեջ։

Գյուղացու անվան տակ սուբսիդիաներըը ստանում են ներկրողները, բանկերը, այսինքն՝ մարդիկ ձեռքերը տաքացնում են գյուղացու անվան տակ, գյուղացին էլ մնում է իր տաշտակի դիմաց։ Օրինակ՝ էկոնոմիկայի նախարարը կարող է բացատրել, թե այդ 20 կառույցին որտեղից է գտել, կամ ինչի ինքը պետք է զբաղվեր դրանով, ինչ-որ կառույցներ գտներ, և դրանց դաբռո տար որ դրանք կարող էին միայն ներկրել։ Չէ՞ որ այդտեղ կազմակերպություններ կային, որ պարարտանյութի երեսն անգամ չէին տեսել, վերջի մի տարում էին գրանցվել, կարծում եմ՝ հատուկ այդ ծրագրի համար»,- ասաց Բերբերյանը։

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
15:54 Արցախի կորստից, ըդքան երեխու զոհվելուց ըդպես չխառնվան իրար, ինչքան էս ընտրություններին. Գյումրիի քաղաքապետ
18:00 Ըստ էության․ Տեղական ինքնակառավարման մարմինների առաջարկվող օրենքն ավելի վատն է
17:50 Ով փող ունի, նա է գնումներ կատարում․ Զատիկի եռուզեռը՝ շուկայում
17:43 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
15:46 Ինչքան էլ տարբեր լինենք, միասնական ու դեմ ենք դավաճանական պահվածքին. Կարեն Սիմոնյանի պատասխանը` Սարիկ Մինասյանին