Սինձո Աբեի անվտանգությունը ապահովված չի եղել պատշաճ կերպով. ոստիկանություն
copy image url

Սինձո Աբեի անվտանգությունը ապահովված չի եղել պատշաճ կերպով. ոստիկանություն

Արտաքին 2 տարի առաջ - 15:16 09-07-2022
Հուլիսի 8-ին ահաբեկչական հարձակման հետևանքով զոհված Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի անվտանգությունը ապահովված չի եղել պատշաճ կերպով։ Այս մասին հայտարարել է Նարա պրեֆեկտուրայի գլխավոր ոստիկանության վարչության ղեկավար Տոմոակի Օնիձուկան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք չենք կարող ժխտել այն փաստը, որ նախկին վարչապետ Աբեի անվտանգության ապահովման հետ կապված խնդիրներ են եղել»,- ասել է Օնիձուկան հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա ընդգծել է, որ այս հարցը կուսումնասիրվի մանրակրկիտ կերպով։