Ավելին 4 տարի առաջ - 18:19 08-07-2022

ՌԴ-ում նախկին McDonald's-ի ռեստորաններում չի լինելու կարտոֆիլի ֆրի

2021 թվականին Ռուսաստանում կարտոֆիլի վատ բերքի պատճառով նախկին McDonald's-ի՝ «Վկուսնո. ի տոչկա» ցանցի մի շարք հաստատություններում ժամանակավորապես չեն ներկայացվի կարտոֆիլի ֆրի և գյուղական կարտոֆիլ: Այսպես է ընկերությունը RBC-ին բացատրել ճաշատեսակի կրճատումը։

«Դա պայմանավորված է նրանով, որ 2021 թվականը Ռուսաստանում անբերրի տարի է դարձել կարտոֆիլի սորտերի համար, որն օգտագործվում է ցանցի հաստատություններում կարտոֆիլի ֆրի պատրաստելու համար։ Վերջին 8 տարիների ընթացքում ընկերությունը կենտրոնացել է ռուս մատակարարների վրա և ապրանքներ գնել նրանցից: Բացի դրանից, անհնար է դարձել ներմուծումը շուկաներից, որոնք կարող էին դառնալ Ռուսաստանի ձեռնարկությունների համար կարտոֆիլի ժամանակավոր մատակարարներ»,- հայտնել է «Վկուսնո. ի տոչկա»-ի մամուլի ծառայությունը:

Ցանցի ներկայացուցիչները նաև հստակեցրել են, որ կարտոֆիլով ուտեստները կրկին կհայտնվեն ռեստորանների ճաշացանկում 2022 թվականի աշնանը։

Ռուսաստանում «Վկուսնո. ի տոչկա»-ի ցանցի գործարկումից ի վեր ընկերությունը մի քանի անգամ բախվել է սպառողների կողմից քննադատական արձագանքների՝ McDonald's-ի համեմատ մթերքի և ծառայության որակների վատթարացման համար: Հուլիսի 4-ին և 5-ին Մոսկվայի երեք բնակիչներ իրենց բուրգերներում հայտնաբերել են բորբոս, ևս երկուսը՝ միջատներ։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին