Արտաքին 4 տարի առաջ - 15:16 08-07-2022

Բլինկենը Ռուսաստանից պահանջել է չխանգարել ուկրաինական հացահատիկի արտահանմանը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Բալիում տեղի ունեցող G20-ի փակ գագաթնաժողովի ժամանակ ուղիղ դիմել է Ռուսաստանին և պահանջել Մոսկվայից, որ նա թույլ տա վերականգնել ուկրաինական հացահատիկի արտահանումը, որը կուտակվել է ռուսական զորքերի կողմից արգելափակված նավահանգիստներում:

«Դիմում եմ մեր ռուս գործընկերներին. Ուկրաինան ձեր երկիրը չէ: Նրա հացահատիկը ձեր հացահատիկը չէ: Ինչո՞ւ եք արգելափակում նավահանգիստները: Դուք պետք է բաց թողնեք այդ հացահատիկը»,- ասել է Բլինկենը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին, որի հետ, արևմտյան ներկայացուցիչների խոսքով, նա հրաժարվել է անձամբ հանդիպել։

Պարենային անվտանգությունը G20-ի ԱԳ նախարարների այս տարվա գագաթնաժողովի գլխավոր թեմաներից մեկն է։ Արևմտյան երկրները Ռուսաստանին մեղադրում են այն բանի համար, որ Ուկրաինայի վրա հարձակված ռուսական զորքերը խանգարում են ուկրաինական պարենային ապրանքների արտահանմանը, ինչը համաշխարհային շուկաներում ստեղծում է լուրջ դեֆիցիտ և որոշ երկրների սպառնում սովի ենթարկվել։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից