Ներքին 4 տարի առաջ - 13:45 08-07-2022

Freedom House-ը քննադատել է Փաշինյանին

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը քնադատել է Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս անցկացրած մամուլի ասուլիսի ձևաչափը, որը հայաստանյան 50-ից ավելի ԶԼՄ-ներ բոյկոտել էին։

Կազմակերպությունը կոչ է արել Հայաստանի վարչապետին լրջորեն վերաբերվել ԶԼՄ-ների մտահոգություններին և օգտագործել ուղիղ կապի ուղիները, այդ թվում՝ բաց և թափանցիկ մամուլի ասուլիսների միջոցով՝ ապահովելու առողջ գործող ժողովրդավարություն, այսինքն՝ այն, ինչ պահանջում էին լրատվամիջոցները։

«Հայաստանի իշխանությունները պետք է աջակցեն անկախ լրատվամիջոցներին և քաղաքացիական հասարակությանը՝ ակտիվ երկխոսություն վարելով նրանց և ժողովրդի հետ՝ հակազդելու ապատեղեկատվությանը, որը վտանգ է ներկայացնում Հայաստանի ժողովրդավարության համար երկրի համար կարևորագույն թեմաների շուրջ», – ասվում է կազմակերպության հաղորդագրությունում:

Իրավապաշտպան կազմակերպությունը նաև ողջունել է ծանր վիրավորանքի ապաքրեականացումը, որը հենց նույն այս իշխանություններն էին քրեականացրել։

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են