Ներքին 3 տարի առաջ - 13:29 08-07-2022

Արմինե Ադիբեկյանը պնդել է, որ իր դատը շարունակվի

Այսօր ընթանում էր ադրբեջանագետ Արմինե Ադրբեկյանի դատավարությունը՝ ծանր վիրավորանքի գործով։

Արմինե Ադրբեկյանի դատավարությունը տևեց 9 րոպե։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը և դատախազը պնդեցին, որ վարույթը կարճվի հանցակազմի բացակայության հիմքով, սակայն Ադիբեկյանը պնդեց, որ դատը շարունակվի։

Դատարանը որոշումը կհրապարակի ժամը 15:30-ին։