Արտաքին 4 տարի առաջ - 11:26 08-07-2022

Ճապոնիայի նախկին վարչապետին գնդակահարել են ցույցի ժամանակ

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն վիրավորվել է հուլիսի 8-ի առավոտյան Նարա քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ ելույթ ունենալիս։

67-ամյա քաղաքական գործչին ուղղաթիռով հիվանդանոց են տեղափոխել «անգիտակից վիճակում», հաղորդել են փրկարար ծառայությունից։

Վարչապետ Ֆումիո Կիսիդայի խոսքով, Աբեն ծայրահեղ ծանր վիճակում է, և բժիշկներն «անում են հնարավորը»։ Ավելի վաղ Տոկիոյի նախկին նահանգապետ Յոիչի Մասուձոեն հայտարարել էր, որ Աբեն սրտի կանգ է ունեցել: BBC-ն գրում է, որ Ճապոնիայում «հաճախ օգտագործում են այդ տերմինը, երբ մահը պաշտոնապես հաստատված չէ»։

Կիսիդան հայտարարել է, որ «աղոթում է և հույս ունի, որ նախկին վարչապետ Աբեն ողջ մնա»։

Մահափորձի մեջ կասկածվողը կալանավորվել է: NHK-ն գրում է, որ ենթադրյալ հանցագործը Նարայի 41-ամյա բնակիչ է՝ Տեցույա Յամահամի անունով։ Ըստ NHK-ի աղբյուրների, նա հարձակման ժամանակ «ինքնաշեն» հրազեն է օգտագործել։ Հանցագործության դրդապատճառների մասին դեռ տեղեկություններ չկան։ Ըստ The Mainichi Shimbun-ի, նա 2000-ականների կեսերին աշխատել է Ճապոնիայի Ծովային ինքնապաշտպանության ուժերում:

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից