Արտաքին 4 տարի առաջ - 15:52 07-07-2022

Բորիս Ջոնսոնը հրաժարական է տվել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հուլիսի 7-ին կլքի իր պաշտոնը։ Այս մասին տեղեկացնում են բրիտանական ITV և Sky News հեռուստաալիքները, ինչպես նաև The Mirror ու The Sun թերթերը։ BBC հեռուստաալիքը հայտնում է, որ վարչապետը ուղերձով հանդես կգա կեսօրին։

Ավելի վաղ իր իսկ կառավարությունը փաստացի հրաժարվել էր աշխատել վարչապետի հետ։ Կառավարության ավելի քան 50 անդամներ և բարձրաստիճան պաշտոնյաներ հրաժարական են տվել:

Հուլիսի 5-ին Ջոնսոնի կողմից նշանակված ֆինանսների նախարար Նադհիմ Զահավին հուլիսի 7-ի առավոտյան վարչապետին կոչ է արել հրաժարական տալ։ Հուլիսի 7-ին իրենց պարտականությունների կատարումից հրաժարվել է կրթության նախարար Միշել Դոունլանը, որն այս պաշտոնին էր նշանակվել երկու օր ավելի վաղ։

BBC-ն և The Sun-ը հայտնում են, որ հրաժարականից հետո Ջոնսոնը կշարունակի կատարել վարչապետի պարտականությունները մինչև իշխող Պահպանողական կուսակցության ղեկավարի ընտրությունը, որը տեղի կունենա մինչ աշուն կամ աշնան սկզբին։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից