Աշխարհում ամենաթանկ դեղամիջոցը՝ «Զոլգենսման», որն օգտագործվում է ողնաշարի մկանային ատրոֆիայի (SMA) բուժման համար, պաշտոնապես հայտնվել է Ռուսաստանում: Այս մասին հաղորդում է «Չեստնի զնակ» մակնշման համակարգի օպերատորը:
««Զոլգենսմայի» առաջին փաթեթները ստացել են մակնշում և դրվել քաղաքացիական շրջանառության մեջ: Այս մասին են վկայում «Չեստնի զնակ» համակարգի տվյալները: Դեղամիջոցի երեք տուփ արդեն օգտագործվել է մայրաքաղաքի Մորոզովի մանկական հիվանդանոցի և Երեխաների առողջության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի կողմից»,- ասվում է օպերատորի հաղորդագրության մեջ։
Երեխայի բուժման համար բավական է մեկ ներարկումը։ Դեղը արտադրվում է շվեյցարական Novartis ընկերության կողմից։ Դեղամիջոցի մեկ չափաբաժնի արժեքը 2 միլիոն դոլարից ավելի է։