Երևան +14°
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 13:00 07-07-2022

Միայն Նիկոլն է սրանց «մարդու տեղ դնում»

Նիկոլ Փաշինյանը երբ պարապ է մնում, իրար գլուխ է հավաքում արտախորհրդարանական կոչվող ուժերի ներկայացուցիչներին և նրանց հետ քննարկում․․․ էական չէ՝ ինչ է քննարկում։ Էական չէ նաև, թե ինչու է նրանց հավաքում, որովհետև այդ մարդիկ՝ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները, քաղաքական դաշտում զրո դերակատարում ունեցող դեմքեր են, որոնց կատարած ամենակարևոր գործը, բացի Ռուսաստանի դեմ երբեմն հարցազրույցներ տալուց, մեկ էլ վարչապետի հետ պերմանենտ հանդիպումներն են։ Այլ ավելի կարևոր գործի նրանք պիտանի չեն, չեն էլ կարող լինել։ Բայց Նյիկոլ Փաշինյանը փորձում է այսպիսի հանդիպումներով դրանց՝ այդ անպիտաններին, դարձնել պիտանի, «օգտագործման» ենթակա մի բան։

Իսկ ովքե՞ ր են նրանք՝ այդ արտախորհրդարանականները։ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը և «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը:

Մի տեսեք՝ ինչ աստղաբույլ, մեկը մեկից՝ կրկեսային դեմքեր, մեկը մեկից՝ արտախորհդրրաանական, մեկը մեկից՝ անպիտան։ Բայց ինչ են խոսել՝ ոչինչ հայտնի չէ, քանի որ վարչապետի մամուլի ծառայությունն այս անգամ իր տարածած հաղորդագրության մեջ զլացել է անգամ նշել, թե ինչ են քննարկել։ Փաստորեն, անգամ վարչապետի աշխատակազմում են սրանց անպիտան համարում, որոնք արժանի չեն անգամ մամուլի մի նորմալ հաղորդագրության, և միայն Նիկոլ Փաշինյանն է, որ սրանց մարդու տեղ է դնում, կանչում, հետները նստում, ինչ-որ բաներ է խոսում․․․

Իհարկե, մի փոքր բարդ է ասելը, թե ինչպես կանցներ Փաշինյանի հանդիպումը խորհդրարանական ուժերի հետ, բայց արտախորհդրարանակնների հետ, վստահաբար, շատ անհետաքրքիր, տաղտուկ ու ձանձրալի է անցնում։ Մենք էլ լինեինք Նիկոլի տեղը՝ կձանձրանայինք։

Ամենից շատ դիտված