Ներքին 4 տարի առաջ - 00:36 07-07-2022

Գործարարների արտահոսք ենք ունեցել, օրինակ, դեպի Վրաստան․ Հռիփսիմե Ստամբուլյան

«Ամբողջ աշխարհում գնաճ կա, բայց այլ երկրներում խոցելի խմբերի համար արդյունավետ աշխատանք է տարվում, իսկ Հայաստանն այսօր լրջագույն խնդիրներ ունի, հատկապես հաշմանդամություն ունեցող մարդկանց շրջանում, որոնց տրամադրվող օգնությունը պետության կողմից կրճատվել է»։ Այս մասին Սարյանի պուրակի հարակից տարածքում սոցիալական թեմայով հրավիրված քննարկմանն ասաց՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Ստամբուլյանը։

«Գնաճի ֆոնին մենք սոցիալական խմբերի շրջանում լրջագույն խնդիր ունենք, իսկ հաշմանդամության ցուցանիշը Հայաստանում պատերազմից հետո ավելացել է։ Եվ այս պայմաններում ասել, թե թոշակի բարձրացում ունենք, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց ասել՝ գնացեք ձեր վերականգնողական հարցերը ինքներդ լուծեք, մեղմ ասած՝ անխղճություն է»։

Նա ընդգծեց, որ 2022թ. առաջին չորս ամիսներին արձանագրված տնտեսական աճը կարճաժամկետ է, իսկ սպասարկման ոլորտում ունեցած տնտեսական աճը պայմանավորված է ռուս–ուկրաինական պատերազմով։

«Ռուս գործարարների հոսք ունեցանք, բայց ինչքան էլ ասվում է, թե Հայաստանը նպաստավոր պայմաններ ունի գործարարների համար, ցավով պետք է նշեմ, որ մենք չենք կարողացել շատերի համար այդ պայմանները բարելավել, արդյունքում շատ գործարարների արտահոսք ենք ունեցել, օրինակ, դեպի Վրաստան։

Այն, ինչ ունենք, ժամանակավոր բնույթ է կրում, հետեւաբար պետությունը պարտավոր է տնտեսական աճի համար բարելավել միջավայրը։ Մենք կարող էինք ասել, որ տնտեսական աճ ունենք, եթե արդյունաբերության մեջ հստակ ցուցանիշներով աճ լիներ, գյուղատնտեսության ցուցանիշները դեռ չկան, բայց համոզված եմ, որ դրանք լավագույնը չեն լինելու։ Տնտեսական աճի ցուցանիշների մեջ որոշակի դեր է ունեցել շինարարությունը, որը պայմանավորված էր եկամտահարկով, բնակարանների ձեռքբերման օրենքի հետ կապված, հետեւաբար շինարարությունը որոշ չափով աճել է։

Ինչ վերաբերում է արտահանումներին ու ներմուծումներին, ապա ցավով պետք է նշեմ, որ դրանք ոչ թե ավելացել են, որովհետեւ մեր բնակիչների ֆինանսական վիճակը լավացել է, գնողունակությունը աճել է, այլ դա պայմանավորված է աշխարհաքաղաքական գործոնով։ Հայաստանը դարձել է տրանզիտ երկիր»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները