Արտաքին 4 տարի առաջ - 22:37 06-07-2022

 Պայմանները կատարելուց հետո Վրաստանը կստանա ԵՄ թեկնածուի կարգավիճակ. Շ. Միշել

Վրաստանը ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ կստանա այն բանից հետո, երբ կատարի Եվրահանձնաժողովի հանձնարարականները, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն այսօր՝ հուլիսի 6-ին՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում։

«Ուկրաինայի դեմ Կրեմլի բարբարոսական պատերազմը տեկտոնական տեղաշարժ նշանավորեց մեր մայրցամաքում և ստեղծեց նոր աշխարհաքաղաքական իրականություն։ Անցյալ շաբաթ ԵՄ 27 առաջնորդների հետ մենք մի շարք կարևոր աշխարհաքաղաքական որոշումներ կայացրինք։ Նախ՝ մենք որոշել ենք ճանաչել Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի եվրոպական հեռանկարը։ Այս երկրների և նրանց ժողովուրդների ապագան ԵՄ-ում է»,- Միշելի խոսքերը մեջբերում է «Նովոստի-Գրուզիան»:

Նրա խոսքով՝ ԵՄ անդամ երկրների ղեկավարները քննարկել են նաև «եվրոպական քաղաքական համայնք» ստեղծելու գաղափարը, որին, ի թիվս այլ հարցերի, կկարողանան մասնակցել այն պետությունները, որոնք ձգտում են միանալ համայնքին։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից